ԻՀՊԿ ռազմածովային ուժերը Պարսից ծոցում խոցել են իսրայելական բեռնատար նավ          Երևանում «Nissan»-ը բախվել է «Opel»-ին և «Toyota Corolla»-ին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 31-ի համար    

28 հոկ 2021 12:26

Նախարարությունից հերքում են՝դպրոցական աշնանային արձակուրդը չի երկարաձգվել ևս երկու շաբաթով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած այն տեղեկատվությունը, թե դպրոցական աշնանային արձակուրդը երկարաձգվել է ևս երկու շաբաթով, չի համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

«Հանրությանը խնդրում ենք հետևել միայն ԿԳՄՍ նախարարության պաշտոնական լրահոսին. տեղեկատվության իսկությունն անհրաժեշտ է ստուգել ԿԳՄՍ նախարարության կայքէջում՝ escs.am և սոցիալական էջերում։ ԶԼՄ մեր գործընկերներին հորդորում ենք դրսևորել մասնագիտական պատշաճ գործելաոճ, զերծ մնալ ապատեղեկատվություն տարածելուց և այս թեմայի վերաբերյալ հիմք ընդունել ԿԳՄՍՆ-ի համապատասխան հայտարարությունը»,- նշված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր