Բաքվի ռազմական դատարանում կշարունակվի Ռուբեն Վարդանյանի նկատմամբ շինծու «դատավարությունը»          Մեր Սուրբ Եկեղեցու դեմ տարատեսակ հարձակումների մտահոգություններով ալեկոծ են մեր հոգիները, խաղաղություն գտնենք մեր Տեր Հիսուս Քրիստոսով       Հրայր Թովմասյանի վերաբերյալ մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ    

29 հոկ 2021 16:58

Bayraktar-ները կանգնած են հերթապահության և մշտապես պատրաստ են մարտական կիրառման. Ուկրաինայի ԶՈւ հրամանատար

Թուրքական արտադրության Bayraktar հարվածային անօդաչուները գտնվում են Ուկրաինայի Զինված ուժերի սպառազինման կազմում և մշտապես պատրաստ են մարտական կիրառման: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ հրամանատար գեներալ-լեյտենանտ Սերգեյ Նաևը:

«Դրանք (Bayraktar-ները) մարտական հերթապահության են կանգնած այս տարվա գարնանից: Հետախուզություն և փորձարկում է անցկացվել: Երբ Ուկրիանան գնեց այդ համալիրները, տեղի է ունեցել նաև անձնակազմի համապատասխան վերապատրաստում դրանք օգտագործելու համար: Այսօր «Բայրաքթարների» բոլոր անձնկազմերը պատրաստ են հետախուզության ցերեկվա և գիշերային ժամերին, ինչպես նաև մարտական կիրառման»,- ասել է վերջինս:

Նաևի խոսքով՝ ուկրաինական Bayraktar անօդաչուները կես տարուց ավելի է, ինչ հերթապահության են գտնվում և այդ ընթացքում ցույց են տվել իրենց արդյունավետությունը և գործնական տվյալներ են փոխանցել հակառակորդի մասին:

Ըստ հրամանատարի՝ դրանք հերթապահություն են անում ոչ միայն Դոնբասում, այլև Ուկրաինայի հյուսիսում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Ուկրաինան առաջին անգամ կիրառել է Bayraktar անօդաչուները Դոնբասում, սակայն Նաևը որևէ մանրամասն չի հայտնել դրանց օգտագործումից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր