Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը          Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու», օգնեք գտնենք տիրոջը       Բա իշխանությունն ինչի՞ համար է.Սահմանին ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն    

02 նոյ 2021 18:42

Իրանը պետք է Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերի անհրաժեշտության դեպքում. իրանցի փորձագետ

Իրանը պետք է աջակցի Հայաստանի դիրքորոշմանը ներկայիս սահմանների պահպանման հարցում և անհրաժեշտության դեպքում՝ ռազմական ու հետախուզական աջակցություն ցուցաբերի: Նման կարծիք է հայտնել իրանցի փորձագետ Էհսան Մովահեդիանը, որի հոդվածը հրապարակվել է Իրանական Irdiplomacy վերլուծական կայքում, գրում է regionmonitor-ը։

Նրա խոսքով՝ Իրանը պետք է ինտենսիվ բանակցություններ վարի ՌԴ-ի հետ և նրան հասկացնի, որ Կովկասում Թեհրանի շահերին ուղղված սպառնալիքը չպետք է ուղեկցվի ռուսական համաձայնությամբ:

Փորձագետը նշել է, որ Հայաստանում Իրանի ժողովրդականությունն աճում է, և դա Թեհրանին թույլ է տալիս Սյունիքում ավելի լայն ռազմական, տնտեսական, մշակութային ներկայություն ունենալ: Ուստի Իրանը պետք է նվազեցնի պատժամիջոցների ճնշումները, որպեսզի կարողանա ավելացնել ծավալապաշտ հարևանների դեմ գործելու կարողությունը, ինչպես նաև իր աշխարհաքաղաքական կշիռին, հնարավորություններին համարժեք դեր պետք է խաղա կովկասյան տարածաշրջանում։

Մովահեդիանն ընդգծել է, որ իրանական մամուլում, սոցցանցերում պաշտոնական գրագրության մեջ պետք է Անկարայի ու Բաքվի հարձակողական քաղաքականության դեմ ուժեղ հակաքարոզչություն տարվի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր