Ադրբեջանական մեդիան ու պետական ապարատն անցել են ինտենսիվ ու կազմակերպված գրոհի.Բաքվում խիստ անհանգստացել են Ռուբեն Վարդանյանի՝ 2024-ի Խաղաղության նոբելյան մրցանակի առաջադրվելու առթիվ          Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին       Սրանց նմաններին մաhապատիժ է հասնում ու շատ դաժան կերպով    

05 նոյ 2021 13:27

Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ.Աճպարարություն կլինի, եթե ասենք, որ Հովսեփյանն այդքան ունեցվածքը կուտակել է աշխատավարձով

Հայտնի է դարձել ՀՀ նախկին գլխավոր դատախազ, քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի ունեցվածքի մասին տեղեկություններ, որոնք ամենայն հավանականությամբ անցնում են քրեական գործով:


Ըստ Meganews.am-ի ունեցած տեղեկությունների՝ պաշտոնավարման տարիներին Հովսեփյանը որդիների և հարազատների անվամբ ձեռք է բերել շուրջ 60 հատ տարբեր հողամասեր, 12 հատ բնակարաններ (բնակելի տներ), 6 հատ ՀԷԿ-եր: Նույն աղբյուրը հայտնել է, որ նշվածը Հովսեփյանի ունեցվածքի  մի մասն է և առկա են մի շարք այլ գույքեր: Աճպարարություն կլինի, եթե ասենք, որ Հովսեփյանն այդքան ունեցվածքը կուտակել է աշխատավարձով:


Հուսանք, որ կիրականացվի օբյեկտիվ քննություն և հանրությունը կտեղեկանա ողջ իրականության մասին: Մեր ունեցած տեղեկություններով Աղվան Հովսեփյանի քրեական գործով քննչական խմբի ղեկավար է հանդիսանում ՀՀ հատուկ քննչական ծառայության, իսկ այժմ Հակակոռուպցիոն կոմիտեի ներքին անվտանգության վարչության ՀԿԳ ավագ քննիչ Վոլոդյա Սիմոնյանը:


Նկատենք, որ իսկապես պարոն Սիմոնյանը պետք է կատարի մեծածավալ աշխատանք և կարողանա զերծ մնալ ճնշումներից:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր