Արաբկիրում վիճաբանnւթյան ժամանակ հնչել են կրակnցներ, կան վիրավորներ          Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը       Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ    

08 նոյ 2021 14:28

Բաքվում «խաղաղության պատրաստվողները» պղծել են ՀՀ դրոշը` Փաշինյանի ու զուգարաններում անհրաժեշտ սափորների նկարներով

«Խաղաղության պատրաստվող» ադրբեջանցիները իրենց հերթական «խաղաղասիրությունն» են ցուցադրել: Բաքվում ինչ որ ադրբեջանցի իր մեքենայի հետևից կապել է ՀՀ դրոշը և այդպես վարել քաղաքում: Դրոշի վրա տեղ են գտել Նիկոլ Փաշինյանի նկարները, ինչպես նաև սափորներ, որոնք մուսուլմաններն օգտագործում են զուգարաններում, մաքրելու և մաքրվելու համար:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ, երբ լարվել էր Ադրբեջանի և Իրանի միջև հարաբերությունները, ադրբեջանցիները Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց տեղադրել էին երեք նմանատիպ սափորներ, որոնք ունեին Իրանի դրոշի գույները: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր