Երևանում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը, մեկ այլ «Opel» էլ կոտրել է լուսակիրն ու հայտնվել մայթին, 3 վիրավnր կա          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 30-ի համար    

10 նոյ 2021 15:06

Թուրքիան պատրաստվում է ևս երկու ատոմակայան կառուցել

Ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիայի նախագծով կառուցվող «Աքքույու» ատոմակայանից հետո Թուրքիան մտադիր է սկսել երկրորդ և երրորդ ատոմային էլեկտրակայանների կառուցման նախագծերի իրականացումը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Այս մասին գրում է ermenihaber-ը։


«Մենք նախատեսում ենք 2023թ. շահագործման հանձնել «Աքքույու» ատոմակայանի առաջին բլոկը։ «Աքքույու»-ից հետո մենք արագ կսկսենք նախապատրաստվել երկրորդ և նույնիսկ երրորդ ատոմակայանի կառուցմանը։ Մենք ձգտում ենք մեր երկիրը ապահովել ատոմային էներգիայով»,- ընդգծել է Էրդողանը։


Ավելի վաղ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում սեպտեմբերին կայացած բանակցությունների ընթացքում քննարկել են «Աքքույու» ատոմակայանի և նոր բլոկների կառուցման հնարավորությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր