Ապրիլի 18-ին երկար ժամանակով կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ադրբեջանի և ՌԴ-ի բարձրագույն ղեկավարությունը որոշում են կայացրել ԼՂ-ից խաղաղապահների վաղաժամ դուրսբերման մասին    

11 նոյ 2021 14:28

Կապանի օդանավակայանի ֆինանսավորման դադարեցման պատճառով հետագա շահագործումը կարող է վտանգվել

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն «Նովէյր» ավիաընկերությունից ստացել է համապատասխան հայտ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթեր իրականացնելու նպատակով։ Չվերթերի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 20-ից՝ շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ, այս մասին տեղեկանում ենք կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշումից։

Ներկա պահին ժամանակավորապես դադարեցված է Կապանի «Սյունիք» օդանավակայանի ֆինանսավորումը, որի հետևանքով կարող է վտանգվել օդանավակայանի հետագա շահագործումը։

«Սյունիք» օդանավակայան» ՍՊԸ-ի ֆինանսական պարտավորությունները 2021 թվականի համար ներկա պահին ունեն հետևյալ տեսքը.

–օգոստոս ամիս՝ 2,250,000 դրամի չափով պարտք, որն իր մեջ ներառում է եկամտային հարկի, հաշվապահական ծառայության և ռադիոհաճախականության վճարի մասով ծախսեր,

–սեպտեմբեր ամիս՝ 9,364,218 դրամի չափով պարտք, որն իր մեջ ներառում է ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ և հարկեր,

–հոկտեմբեր ամիս՝ 9,147,856 դրամի չափով պարտք, որն իր մեջ ներառում է ընդհանուր շահագործման ծախսեր, աշխատավարձ և հարկեր:

Օդանավակայանի նախատեսվող ծախսերի հանրագումարը 2021 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համար կկազմի 18,970,657 դրամ, իսկ աշխատակիցների չօգտագործված արձակուրդի վճար և արձակման նպաստի գումարը կկազմի 9,775,991 դրամ։

Ընդհանուր պարտավորությունների գումարը 2021 թվականի համար կկազմի 49,508,722 դրամ։

«1072-12001 «Գերմանիայի զարգացման և Եվրոպական միության հարևանության ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների դրամաշնորհային ծրագիր` երրորդ փուլ» միջոցառման շրջանակներում այս պահին շարունակվում են նախագծա-նախահաշվային աշխատանքները, որոնց ավարտից և մրցութային գործընթացից հետո, այսինքն՝ արդեն 2022թ. միայն հնարավոր կլինի մեկնարկել նախատեսված շինարարական աշխատանքները: Այդ կապակցությամբ 2021թ. ՀՀ պետական բյուջեում հնարավոր է կատարել անհրաժեշտ միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխումներ։

1072-31002 «Եվրոպական ներդրումային բանկի աջակցությամբ իրականացվող ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների վերականգնման ծրագրի երրորդ փուլի շրջանակներում ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածքների հիմնանորոգում» միջոցառումների շրջանակներում վարկային համաձայնագրերում ամրագրված համամասնությամբ ֆինանսավորվում են «Համայնքային ենթակառուցվածքների II ծրագիր, փուլ 3 - Հայաստանի ջրամատակարարման և ջրահեռացման ենթակառուցվածք» ծրագրի առկա շինարարական պայմանագրերը։

Ինն ամսվա կատարողականի արդյունքներից ելնելով կան տնտեսված միջոցներ, ուստի առաջարկում ենք ՀՀ 2021թ. պետական բյուջեում համապաստախան միջծրագրային և միջհոդվածային վերաբաշխումների կատարումը», - նշված է կառավարության որոշման մեջ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր