Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

20 նոյ 2021 16:45

Թուրքերը հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը,Սյունիքից չվերթներ իրականացնելը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք

Սյունիքի օդանավակայանից թռիչքներ իրականացնող ավիափոխադրողը չի կարող ունենալ անվտանգային որևէ երաշխիք։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը՝ անդրադառնալով Երեւան-Կապան-Երեւան թռիչքներ չեղարկմանը ավիափոխադրողի՝ հայտը հետ վերցնելու պատճառով։


«Սթափ մտածելակերպ է ունեցել ավիափոխադրողը, որ հետ է վերցրել իր հայտը, հակառակ դեպքում՝ ինչպե՞ս էր ինքը պատկերացնում չվերթները․ 110 մետր հեռավորության վրա ադրբեջանցի ուղեկալներ են տեղաբաշխված, և ինքաթիռն այդ պայմաններում թռիչք է կատարում։ Իրենք հանգիստ կարող են խոցել ինքնաթիռը։ Ու պարտադիր չէ, որ ունենան դրա հրահանգ, որևէ հարբած ադրբեջանցի կարող է կրակ արձակել։ Ո՞վ է պատասխան տալու՝ իհարկե, ավիափոխադրողը»,- նշեց նա։


Հակոբյանի խոսքով՝ անվտանգության երաշխավորը պետք է լինի պետությունը։


«Մենք գուցե մոռացել ենք, բայց ունենք Քաղաքացիական ավիացիայի կոմիտե։ Սա արդեն իրենց և կառավարության խնդիրն է։ Բայց կառավարությունն անգամ իր սեփական երաշխիքները չի կարող տալ, ինչի մասին է խոսք»,- ընգծեց Հակոբյանը։


Հարցին, թե ինչ միջոցներով պետությունը պետք է ապահովի անխափան թռիչքներ Սյունիքի օդանավակայանից, Վահե Հակոբյանն արձագանքեց․ «Ցանկացած նման հարցի պատասխանը մեկն է՝ Նիկոլի Փաշինյանի և իր խմբակի հեռանալը»։


Հիշեցնենք, որ Երևան-Կապան-Երևան կանոնավոր չվերթների մասին տեղեկությունը հայտնվեց նոյեմբերի 11-ին: Նշենք, որ ադրբեջանցի զինվորականները 44–օրյա պատերազմից և հայկական զորքերի դուրսբերումից հետո գտնվում են թռիչքուղուց մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա:


Երևանից Կապան կարելի է հասնել 5-6 ժամում։ Խորհրդային տարիներին այստեղ կառուցվել են օդանավակայան և երկաթգիծ։ 90-ական թվականների սկզբից օդանավակայանը, ինչպես նաև Կապան քաղաքը, հայտնվել են ադրբեջանական ուժերի հրետակոծության տակ: 2017-ին, երբ այստեղ սկսեցին կապիտալ վերանորոգման աշխատանքները, թռիչքուղու վրա գտան չպայթած արկ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր