Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 նոյ 2021 15:24

Մենք Ադրբեջանին թույլ ենք տալիս օգտվել մեր օդային տարածքից, բայց մեզ թույլ չեն տալիս Կապանից թռիչք կատարելիս 2 րոպեով մտնել իրենց օդային տարածք

Որպես օդաչու՝ հարյուրավոր, գուցե հազարավոր թռիչքներ եմ կատարել Կապան օդանավակայանում։ Դա բավականին բարդ օդանավակայան է, լեռների մեջ, թասի մեջ գտնվող օդանավակայան է, անդրադառնալով այս փուլում Կապանի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու հնարավորությանը՝ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում ասել է ավիացիայի հարցերով վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը։


Նա նշել է, որ ժամանակին Կապանից թռիչքներ իրականացնելիս հայկական օդանավերը մտնում էին նաև Ադրբեջանի տարածք՝ անվտանգ բարձրություն հավաքելու համար, այժմ այդ հարցը բաց է մնում։ 



«Հնարավոր է՝ Ադրբեջանը թույլ չի տալիս մտնել իր օդային տարածք։ Այս դեպքում հարց է առաջանում՝ եթե Ադրբեջանը թույլ չի տալիս, Փաշինյանն էլ խոսում է փոխզիջումների մասին, ո՞րն է այստեղ փոխզիջումը․ այստեղ միակողմանի զիջում է։ Մենք նրանց թույլ ենք տալիս անցնել մեր օդային տարածքով իրենց ցանկացած թռիչքուղով, բայց մենք հնարավորություն չենք ստանում Կապանից թռիչք կատարելիս 2 րոպե տևողությամբ մտնել նրանց օդային տարածք՝ անվտանգ բարձրություն հավաքելու համար», - ասել է Հակոբ Ճաղարյանը։


Նա «Նովէյր» ընկերության կողմից Երևան-Կապան-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու հայտը հետ վերցնելը պայմանավորել է նաև այլ հնարավոր գործոններով։


«Այդպիսի թռիչքներ կատարելու համար շատ հավանական է, որ շահագործող ավիաընկերությունը մասնակի սուբսիդավորման, դոտացիաների համաձայնություն է ունեցել պետության հետ և, չստանալով այդ դոտացիաները, չի կատարել թռիչքներ», - ասել է նա։


Հակոբ Ճաղարյանը չի բացառել նաև, որ Երևան-Կապան-Երևան երթուղով չվերթներ իրականացնելու հայտարարությունը ընդամենը իշխանության PR ակցիան էր։


«PR ակցիան էր, տնտեսական անհամապատասխանություն, թե Ադրբեջանը, օգտագործելով մեր օդային տարածքը, մեզ թույլ չի տալիս մուտք գործել իր օդային տարածք, կամ ինքնաթիռը տեխնիկական հնարավորություններ չունի, սրանք փաստարկներ են, որոնք կարող են լինել, բայց այս հարցի պատասխանը կարող է տալ միայն շահագործող ընկերությունը և ավիացիոն կոմիտեն», - նշել է Հակոբ Ճաղարյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր