Սեպտեմբերի 17-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով       Ռուբեն Վարդանյանը Բաքվի դատարանում միջնորդել է հարցաքննել Նիկոլ Փաշինյանին, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամներին և ԿԽՄԿ ներկայացուցիչներին    

23 նոյ 2021 15:57

Արցախի քաղաքացին մոլորվել է, հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում եւ վերցվել արգելանքի․ ԱՀ ԱԱԾ

ԱՀ ԱԱԾ-ից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը միջոցներ է ձեռնարկում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ:


Այսօր վաղ առավոտյան ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Աշան համայնքի 2000թ. ծնված բնակիչ Մ.Մ.-ի անհայտ կորելու մասին:


 Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին առավոտյան մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի:


Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին, ովքեր պարզել ու  հավաստիացել են մեր քաղաքացու անվտանգության մեջ: Այս պահին բանակցություններ են ընթանում Մ.Մ.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր