Իրանի գերագույն առաջնորդն անձամբ է կայացրել կրակի դադարեցման որոշումը, ամեն ինչ նրա վերահսկողության տակ է          «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան       Շիրակի մարզում բախվել են «BMW» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները, կա 5 զոհ, 3 վիրավոր    

24 նոյ 2021 12:46

Փաշինյանն 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ էր ձեռք բերել.ՀՀ-ում Pegasus լրտեսական ծրագրով գաղտնալսումներ են իրականացվում

Պաշտոնապես հաստատվում է՝ Հայաստանը ձեռք է բերել Pegasus լրտեսող ծրագիր, որով ապօրինի գաղտնալսումներ են իրականացվում։ Առնվազներկու մարդ արդեն Apple-ից նախազգուշացվել է, որ իրենց լսումեն։

Անվտանգության հարցերով փորձագետ Ռուբեն Մուրադյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Հայաստանում երկու անձի բջջայինում գործում է լրտեսող ծրագիր։

«Այս գիշեր Հայաստանում առնվազն երկու մարդ Apple-ից նախազգուշական նամակ է ստացել այն մասին, որ իրենց հեռախոսներում Pegasus լրտեսող ծրագիր է տեղադրված»,- գրել է Մուրադյանը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Փաշինյանն 7 մլն դոլար արժողությամբ «Pegasus» համակարգ է ձեռք բերել: Այլ երկրներում այս համակարգը կիրառում են արտաքին հետախուզության մեջ, որ գաղտնալսեն նրան, ով վտանգ է սպառնում երկրի անվտանգությանը:

Նշենք, որ Pegasus-ը լրտեսող ծրագիր է, որը մշակվել է իսրայելական NSO Group ընկերության կողմից: Ծրագիրը առանց օգտատիրոջ տեղեկության կարող է ներբեռնվել բջջային հեռախոսների և այլ սարքերի վրա, կարող է հասանելիություն ստանալ նամակագրությանը, լուսանկարներին և տեսանյութերին, կարող է ակտիվացնել տեսախցիկը և խոսափողը առանց սեփականատերերի իմացության։

Pegasus ծրագիրը օգտագործվել է ամբողջ աշխարհում ընդդիմադիր ակտիվիստների և լրագրողների նկատմամբ կիբերհարձակումների համար։ Դեռևս ամիսներ առաջ հրապարակել էինք նաև մի քանի լրագրողական կազմակերպության պատմությունները Pegasus լրտեսող ծրագրի մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր