Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 նոյ 2021 10:00

Սյունիքի համայնքապետին Փաշինյանն ուղիղ ասել է Սյունիքի և Արցախի մասին՝ Ալիեւը դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով.«Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին Նիկոլ Փաշինյանը Սյունիքի համայնքապետերի հետ հանդիպմանը խոսել է ոչ միայն Սյունիքով տրվող միջանցք-ճանապարհի մասին, այլեւ, ըստ մեր աղբյուրի, Արցախի մասին է սենսացիոն հայտարարություն արել՝ հորդորելով համակերպվել այն մտքի հետ, որ Արցախն ադրբեջանական է, պարզապես երեսուն տարի մենք մեզ խաբել ենք, ու վերջը պետք է լիներ այն, ինչ եղավ։


Մենք փորձեցինք մի քանի համայնքապետերի ուղիղ հարցնել այս մասին, սակայն թե՛ Տաթեւի համայնքապետը, թե՛ Գորիսի փոխքաղաքապետը հարցը լսեցին ու չցանկացան մեկնաբանություն տալ։


Ինչ վերաբերում է հանդիպմանը, Փաշինյանը սյունեցի համայնքապետերին ուղիղ ասել է, որ չենք կարող ճանապարհները չապաշրջափակել, Սյունիքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհ չտալ, քանի որ Ալիեւը դրան կփորձի հասնել ռազմական ճանապարհով, իսկ մենք դրան դիմագրավելու ռեսուրս չունենք»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր