Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը          Կապանում ահասարսուռ սպանության դեպք է բացահայտվել.սպանելուց հետո այրել է դիակը, հետո թաղել       Պետդեպը՝ Բրյուսելում ՀՀ-ի հետ ռազմական փաստաթուղթ ստորագրելու պնդումների մասին    

26 նոյ 2021 10:44

Այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով

Գլխավոր դատախազությունը երեկ հայտնեց, որ նոյեմբերի 16-ին կորցրած դիրքի և գերեվարման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում գումարտակի հրամանատարի պաշտոնակատար է կալանավորվել։


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի կարծիքով`ուշագրավ է այն հանգամանքը, որ այդ հրամանատարը պատասխանատու է եղել բնագծի Ջերմուկի տեղամասի համար։




«Ընդ որում՝ խոսվում է այդ ուղղությամբ 11 գերեվարվածների և 2 զոհի մասին։ Սա այն դեպքում, որ ադրբեջանական ագրեսիայի օրերին տպավորություն կար, որ գործողությունների հիմնական թատերաբեմը սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածն է, իսկ Ջերմուկի ուղղությամբ ընդամենը լարված իրավիճակ էր և փոխհրաձգություն», - ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:


Ըստ պատգամավորի`այս պահին փաստացի ուրվագծվում է ադրբեջանական ներխուժման 2 ուղղություն՝ թշնամու վերահսկողության տակ անցած գերիներով և դիրքերով։


«Եթե Ջերմուկի տեղամասում 11 գերեվարված և 2 զոհ է այդ օրերին արձանագրվել, ապա սահմանագծի Գորայք-Սիսիան հատվածում, ստացվում է 4 զոհ և 21 գերեվարված, եթե հաշվի ենք առնում ավելի վաղ ներկայացված պաշտոնական թվերը։
Ադրբեջանի վերջին ագրեսիան հայկական կողմի համար զուտ ագրեսիա չէր, այն բացի կորսված դիրքերի և 3 տասնյակի հասնող գերեվարման դեպքերից, մեր պետության համար չհանձնած քննություն էր, որտեղ «վատ սովորողի» կարգավիճակով հանդես եկող իշխանությունը շարունակում է տապալել հնարավորը, սակայն հանրությանը դեռ համոզում է, որ իր քվեով է այդ գործընթացի մեջ մտել և ուրեմն իր «անբավարար գնահատականները» ընդունելի է Հայաստանի քաղաքացիների մեծամասնության համար», - ընդգծել է Աբրահամյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր