«Զվարթնոց» օդանավակայանում թռիչքներ են չեղարկվել ու հետաձգվել          Տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել դեկտեմբերի 13-ի համար       Դեկտեմբերի 13-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 նոյ 2021 16:36

Արդյո՞ք Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի.Մեր բանակը հզոր է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատմել է՝ արդյոք Ուկրաինան պատրաստվում է Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի։ Նրա խոսքով՝ Ուկրաինան արդեն 8 տարի գտնվում է պատերազմական վիճակում։

«Լայնածավալ (հարձակողական) կամ հզոր էսկալացիայի շարունակությունը Ռուսաստանի կամ զինյալների կողմից, որոնց աջակցում է Ռուսաստանի Դաշնությունը, կարծում եմ, նման հավանականություն կարող է լինել ամեն օր, սակայն կարծում եմ նաեւ, որ այսօր ահաբեկում է տեղի ունենում։ Անմիջապես ասեմ, որ որոշ հարթակներից, ԶԼՄ-ներից մեծ ահաբեկում է տեղի ունենում այն մասին, որ վաղը պատերազմ է լինելու»,- ընդգծել է Զելենսկին, հաղորդում է UNIAN-ը։

Նա կարծում է, որ Ուկրաինան լիովին վերահսկում է իր սահմանները եւ լիովին պատրաստ է ցանկացած էսկալացիայի։ «Մենք ամեն օր տվյալներ ենք ստանում ոչ միայն մեր հետախուզությունից, այլ նաեւ այլ երկրների հետախուզական ծառայություններից, գործընկեր երկրներից, որոնք աջակցում են մեզ: Եվ մեզ իսկապես աջակցում են, կա նաեւ ռազմական, տեղեկատվական, տեխնիկական եւ  ֆինանսական օգնություն։ Բայց առաջին հերթին կարծում եմ, որ մենք պետք է հույսը դնենք մեզ վրա, մեր բանակի վրա։ Մեր բանակը հզոր է»,-ասել է Ուկրաինայի նախագահը։   

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր