Ջուրն էլ հունվարի 1-ից թանկացրեցին.ՀԾԿՀ–ն սահմանել է սակագները
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հայտնում է` հունվարի 1-ից ջրի սակագինը 20.47 դրամով կբարձրանա։
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը դեռ հոկտեմբերին հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն դիմել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ ջրի սակագինը ավելի քան 40 դրամով թանկացնելու հայտով. 1 խ/մ-ի գինը ներկայիս 180 դրամի փոխարեն առաջարկելով սահմանել շուրջ 223 դրամ։
«Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սահմանել է «Վեոլիա ջրի» կողմից բաժանորդներին խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման սակագները: 2022 թվականի համար սոցիալապես անապահով բաժանորդների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս բաժանորդների համար 200,47 դրամ կլինի»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ «Վեոլիա ջուր» ընկերության և սպառողների շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 2021 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև նոյեմբերի 1-ը նախաձեռնել էր մոնիթորինգ։