Էս ի՞նչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները

Ախոյանը նկատեց, որ արցախյան պատերազմի լեգենդար հրամանատարներից մնացել են Աշոտ Մինասյանը և ևս մի քանիսը, մնացածներին կամ պախարակել են, կամ զոհաբերել՝ ասաց նա՝ հիշելով Ռուստամ Գասպարյանի զոհվելը:
«Չէ որ դուք դեռ պատերազմից առաջ հայտարարեցիք, որ պատերազմի դաշտում հերոսներ պետք չեն այլևս, այն ձեր քեմալիստական կուսակցության անհեթեթ հայտարարությունների շարքից է»,-հայտարարեց բանախոսը:
Նա ամոթանք տվեց դատախազներին, որոնք Մինասյան Աշոտի նման հրամանատարին կալանավորելու քաղաքական պատվերներ են կատարում և շեշտեց, որ պատմության մեջ նրանք մնալու են դավաճան Պատերոս Գետադարձի անունով:
«Էս ինչ է կատարվում, Ստալի՞ն ես դառել, Նիկո՛լ, ով ես դու արա: Աշոտի նման մարդկանց կալանավորելով կարծում ե՞ս կարող ես վախեցնել մեզ, հա՞»,-ասաց նախկին պատգամավորը:
Ախոսյանը շեշտեց, որ կալանավորման դեպքը շատ վրդովեցնող է և կոչ արեց բոլորին ոտքի կանգնել, իսկ ՀՀ երկորդ և երրոդ նախագահներին առաջարկեց առաջնորդել շարժումը, քանի որ միայն նրանք պայքարի ռեսուրս ունեն:
Բանախոսը սյունեցիներին էլ հավաստիացրեց, որ նրանց կողքին են և շեշտեց, որ ամեն մի վատ եղանկից հետա արև է դուրս գալիս և Հայաստանի արևն էլ է դուրս գալու:
«Վարունգի պատմությունը գիտես չէ՞, Նիկոլ, չես մարսելու այս ապօրինի կալանավորումներն ու դավադրությունները»,-հայտարարեց նախկին պատգամավորը: