«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

06 դեկ 2021 15:13

Ո՞րն է ինքնաթիռի ամենաապահով նստատեղը

Փորձագետները պատմել են, թե ինչպես են ինքնաթիռների նստատեղերն ազդում կորոնավիրուսով վարակվելու հավանականության վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Travel Daily Media-իին:


Թռիչքն ավելի վտանգավոր չէ, քան գնումներ կատարելը, կարծում են փորձագետները:


Ինքնաթիռների բարձր արդյունավետ ֆիլտրման և օդափոխության համակարգերը արդյունավետորեն կանխում են վիրուսով վարակված կաթիլների մանրէները օդի միջոցով: Ավելին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նույնիսկ հայտարարել է, որ վիրուսի փոխանցման ռիսկը ինքնաթիռում չափազանց ցածր է: 


Սակայն, Փենսիլվանիայի համալսարանի աշխատակից Ուիլյամ Բանֆլետի և Ջեռուցման, Հովացման  ինժեներների ամերիկյան ընկերության համաճարակների հարցերով հատուկ խմբի նախագահի խոսքով՝ սրահում ամենաանվտանգ նստատեղը պատուհանի մոտ է:


Բանն այն է, որ բազկաթոռի մի կողմում պատ կա, ինչը հնարավորություն է տալիս կրկնակի կրճատել մյուս ճանապարհորդների հետ շփումների քանակը՝ համեմատած շարքի կենտրոնում գտնվող նստատեղերի հետ։ Ստացվում է, որ այդ ուղևորների կողքով անց ու դարձ չի իրականացվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր