Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

06 դեկ 2021 16:02

Վրաստանում հունվարից կբարձրանան կենսաթոշակները, ինչպես նաև օգնությունը վետերաններին

Վրաստանում 2022 թվականի հունվարի 1-ից բարձրացվում են կենսաթոշակները տարիքային թոշակառուների համար, ինչպես նաև ավելացվում է օգնությունը վետերաններին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտարարել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ հանդես գալով կառավարության՝ դեկտեմբերի 6-ին կայացած նիստում:


Կենսաթոշակները կավելանան թոշակների ամենամյա ինդեքսացման շրջանակում, որն ուժի մեջ է մտել 2021 թվականի հունվարի 1-ից, և այժմ վճարումներն աճելու են յուրաքանչյուր տարի՝ կախված տնտեսական գործոններից: Մինչև 70 տարեկան թոշակառուների համար կենսաթոշակը կաճի՝ հաշվի առնելով գնաճը, իսկ 70-ից բարձր տարիքի քաղաքացիների համար՝ հաշվի առնելով գնաճը և տնտեսական աճի 80 տոկոսը: «2022 թվականի հունվարից 70-ից ցածր տարիքի անձանց համար կենսաթոշակը սահմանվել է 260 լարիի (շուրջ 84 դոլար) չափով, իսկ 70-ից բարձր տարիքի անձանց համար՝ 300 լարիի (շուրջ 100 դոլար) չափով:


Բարձրլեռնային տարածաշրջաններում կենսաթոշակների չափը կկազմի 312 լարի՝ 70-ից ցածր տարիքի անձանց համար և 360 լարի՝ 70-ից բարձր տարիքի անձանց համար: Պատերազմի մասնակիցների ամեենամսյա օգնությունը 22 և 44 լարիից կավելանա մինչև 100 լարի»,-հայտարարել է Ղարիբաշվիլին: Վրաստանի պետբյուջեում կենսաթոշակներն ապահովելու համար 2022 թվականին պլանավորվում է ծախսել 2,9 միլիարդ լարի: Այսօրվա դրությամբ Վրաստանում թոշակն ըստ տարիքի վճարվում է կանանց՝ 60 տարեկանից, իսկ տղամարդկանց՝ 65 տարեկանից: Ընդամենը Վրաստանում թոշակ է ստանում շուրջ 794,4 հազար մարդ, որոնցից 417,4 հազարը 70-ից բարձր տարիքի են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր