Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

07 դեկ 2021 15:43

Ալեն Սիմոնյանը այսօր ստել է բոլորիդ.62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու, նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են

Ալեն Սիմոնյանը այսօր ստել է բոլորիդ՝ ասելով թե քրեական գործեր են հարուցվելու բոլոր այն զինծառայողների վերաբերյալ, ովքեր զենքերը դրել և կամովին գերի են հանձնվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Վահան Հովհաննիսյանը, որն իրականացնում է 62 շիրակցիների գերեվարման գործով մեղադրյալ, փոխգնդապետ Արսեն Ղազարյանի պաշտպանությունը։

«Խծաբերդի մոտ, մինչև ատամերը զինված 62 զինծառայողներ, առանց մեկ փամփուշտ կրակելու գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցու: Կրկնում եմ՝ 62 հոգով գերի են հանձնվել 4-7 հոգու: Նրանց նկատմամբ ոչ միայն քրեական գործեր չեն հարուցվել, այլև՝ նրանք հերոսներ են»,- գրել է Հովհաննիսյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր