Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

07 դեկ 2021 16:57

Պատվաստման սերտիֆիկատ կամ թեստի պատասխան չներկայացնելը կարող է հանգեցնել ընդհուպ աշխատանքից ազատման

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկում է կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով գործատուին հնարավորություն է տրվում Կորոնավիրուսի դեմ պատվաստման կամ ՊՇՌ թեստի սերտիֆիկատ չներկայացնող աշխատակցին արգելել գտնվել աշխատավայրում և կատարել իր աշխատանքային պարտականությունները, չկատարելու հիմքով ընդհուպ լուծել աշխատանքային պայմանագիրը:

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանի խոսքով՝ փոփոխությունն ուղղված է միայն աշխատողների առողջության պահպանմանը:

«Եթե աշխատողը չի ներկայացնում կամ պատվաստման, կամ ՊՇՌ թեստավորման մասին փաստաթղթերը, ապա գործատուին իրավունք է տրվում չթույլատրել ներկայանալ աշխատանքի վայր, չվճարել այդ ժանանակահատվածի համար աշխատավարձ»,-ասաց նա:

Սահմանված դեպքում ավելի քան 10 աշխատանքային օր (հերթափոխ) անընդմեջ կամ վերջին 3 ամսվա ընթացքում՝ ավելի քան 20 աշխատանքային օր (հերթափոխ) իր աշխատանքային պարտականությունները չկատարելու դեպքում գործատուն իրավունք է ստանում լուծել աշխատակցի աշխատանքային պայմանագիրը: Աշխատանքային պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել ոչ ուշ, քան 3 օր առաջ:

Սահմանվել են նաև բացառություններ: Այդ կարգավորումները չեն տարածվում Հանրապետության նախագահի, Ազգային ժողովի պատգամավորի, վարչապետի, համայնքի ղեկավարի և համայնքի ավագանու անդամի, Մարդու իրավունքների պաշտպանի, Սահմանադրական դատարանի դատավորի, անկախ պետական մարմնի անդամի, ինքնավար մարմնի անդամի, Վիճակագրության պետական խորհրդի անդամի, վճռաբեկ, վերաքննիչ և առաջին ատյանի դատարանի դատավորի, գլխավոր դատախազի պաշտոնների վրա:

Տվյալ պաշտոնները կամ ընտրովի պաշտոններ են, կամ Սահմանադրության ուժով են ընտրվում և վերադասություն չունեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր