Վարչապետի ձեռնարկած հակաեկեղեցական արշավն արդեն բացահայտ է, խոչընդոտվում է Եկեղեցու առաքելությունը          Իմ համար անհասկանալի է, չեմ պատկերացնում ու չեմ ուզում ռուսական կողմը կենտրոնանա դրա վրա       ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել TRIPP նախագծում Մոսկվայի հնարավոր մասնակցությունը    

09 դեկ 2021 16:16

Ռուս զինծառայողները կենտրոնացած են գերիներին վերադարձնելու վրա. ՌԴ գլխավոր շտաբի պետ

ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովն այսիր հայտարարել է, որ ռուս զինծառայողները Լեռնային Ղարաբաղի տարածքում խաղաղապահ գործողության շրջանակում այժմ կենտրոնացած են գերիների վերադարձի, ենթակառուցվածքային նախագծերի իրականացման և այլ հումանիտար խնդիրների լուծման վրա։ Տեղեկությունը հայտնում է ՏԱՍՍ–ը։

«Բացի հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողությունից, մեր խաղաղապահների ջանքերը կենտրոնացած են տարածաշրջանում խաղաղ կյանքի վերականգնման վրա, միաժամանակ հաջողությամբ լուծվում են մարդասիրական խնդիրները»,-ասել է Գերասիմովը այսօր կայացած ճեպազրույցի ժամանակ։

«Ռուսական խաղաղապահ ուժերը շարունակում են խաղաղապահ խնդիրներ իրականացնել Լեռնային Ղարաբաղում։ Ավելի քան մեկ տարի առաջ հաջողվեց կանգնեցնել արյունահեղ պատերազմը և պայմաններ ստեղծել տարածաշրջանում խաղաղության վերականգնման համար։ Լարվածության թուլացման և հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով ռուս խաղաղապահները հերթապահություն են անցկացնում դիտակետերում և պարեկություն են անում խաղաղապահ գործողության անցկացման շրջանում»,-ասել է Գերասիմովը։

Նա հիշեցրել է նաև, որ հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարեցման վերահսկողության համար հունվարից ի վեր Լեռնային Ղարաբաղում գործում է ռուս-թուրքական համատեղ կենտրոնը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր