Սաղ կյանքս մաքուր եմ ապրել,ամոթ ա, Աստծուց վախեցեք
Երգչուհի Սոնա Շահգելդյանը պահանջում է դադարեցնել իր մասին նման լուրեր տարածելը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքի իր էջում։
Նշենք, որ այսօր տեղեկություն էր տարածվել է, որ հետախուզում է հայտարարվել երգչուհի Սոնա Շահգելդյանի նկատմամբ։
«Ես չգիտեմ, որ մի հիմարն է նման բաներ գցում, տարածում։ Ամբողջ կյանքս մաքուր եմ ապրել, բայց այս հարցին ուրիշ ձև եմ արդեն մոտենալու և ինքս պահանջում եմ նման տարածումների համար դիմել շատ վատ քայլերի։ Ինչ ասես անում են, շատերին չեք հետախուզում, մաքուր մարդկանց վրա եք հիմա էլ հասել։ Ամոթ ա, Աստծուց վախեցեք»,- գրել է Սոնա Շահգելդյանը։
***
Սոնա Շահգելդյանի նկատմամբ քրեական հետապնդում է իրականացվում՝ ՊԵԿ քննչական դեպարտամենտում քննվող քրեական գործի շրջանակներում։ «Փաստինֆո»-ն կապ հաստատեց ՊԵԿ-ի հետ՝ պարզելու, թե ի վերջո, ինչ քրեական գործի շրջանակներում է հետախուզում հայտարարվել Շահգելդյանի նկատմամբ, որտեղից, սակայն զերծ մնացին քրեական գործից մանրամասներ հայտնելուց՝ նշելով, որ դրանք նախաքննական գաղտնիք պարունակող տեղեկություններ են, որոնք հրապարակման ենթակա չեն։