ԵԿՄ Վանաձորի խորհուրդը իշխանությունից պահանջում է դուրս բերել ՀՀ տարածքում տեղակայված Ադրբեջանի ԶՈՒ-ն          Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ապրիլի 25-ին, 24 ժամ կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը    

20 դեկ 2021 10:17

Ռուսաստանի համար «զադնի տալը» կնշանակի իշխանության փլուզում, Արևմուտքի համար՝ ավելի գլոբալ, գոյաբանական խնդիր

«Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հասկանալով, որ Կովկասում պարտիան տանուլ են տվել, Ռուսաստանի ԱԳՆ-ի կայքում մի քանի օր առաջ հրապարակվել է երկու պայմանագրի նախագիծ, որոնք իրենց մեջ պարունակում էին այն անվտանգության երաշխիքները, որ ՌԴ-ն պահանջում է ՆԱՏՕ-ից: Իսկ արդեն երեկ ՌԴ ԱԳՆ խոսնակը պնդեց, որ եթե այդ անվտանգության երաշխիքները չլինեն, Մոսկվան կձեռնարկի հակընդդեմ լարվածության միջոցներ: ՆԱՏՕ-ի քարտուղարը բավական կոշտ արձագանքեց Մոսկվայի այդ պահանջին, Գերմանիայի ՊՆ-ն ասեց, որ կքննարկի ՌԴ առաջարկը, նույն երկրի պառլամենտի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավարը պնդեց, որ ՌԴ պահանջը անընդունելի է, իսկ մնացածը սպասում են տեսնեն` վերջը ով զադնի կտա: 
Ռուսաստանի համար զադնի տալը նշանակում է իշխանության անխուսափելի փլուզում: Արևմուտքի համար զադնի տալը կնշանակի ավելի գլոբալ, գոյաբանական խնդիր: Տնտեսական առումով Չինաստանն արդեն գերազանցում է ԱՄՆ-ին, տեխնոլոգիական առումով Թուրքիան և Իրանը նույնպես ահագին առաջ են գնացել: Էս մթնոլորտում եթե աշխարհի «զոն նայողը» զադնի դրեց, կփլուզվի միջազգային հարաբերությունների ողջ ճարտարապետությունը: 
Հայ-թուրքական մերձեցումն ու լիրայի ազատ անկումը միտված են դրդել Թուրքիային դավաճանել Պուտինին ու ռուս-ուկրաինական բախման մեջ շատ հստակ դիրքավորվել Ուկրաինայի ճամբարում, ընդհուպ մինչև ուղղակի ռազմական աջակցություն: Դա շատ հարմար կլինի ՆԱՏՕ-ի համար, նախ այսպիսով նրանք կխուսափեն արևմուտք-Ռուսաստան ուղիղ բախման հնարավորությունից: Իսկ երկրորդ հերթին, ինչը պակաս կարևոր չէ, պատերազմի մեջ կներգրավեն այն երկրին, որի դեմ դուրս չի գա ՀԱՊԿ-ի մեծ մասը: Ես բացառում եմ, որ Ղազախստանը, Տաջիկիստանն ու Ղրղզստանը որևէ քայլ անեն ընդդեմ Թուրքիայի: Մինչդեռ Հայաստանը, ըստ ամենայնի, կհիշեցնի ՀԱՊԿ-ի լռությունը վերջին մեկ տարվա ընթացքում ու կոչ կանի երկու կողմերին զսպվածություն դրսևորել: Եթե այսօր բորսայում լիրայի ազատ անկումը դադարի, ուրեմն Ռուսաստանն ու Բելոռուսը կմնան միայնակ Ուկրաինայի ու Թուրքիայի դեմ: ՆԱՏՕ-ն էլ դե զսպվածության կոչեր կանի երևի: Եթե անկումը չդադարի ուրեմն Էրդողանը դեռ դիմադրում է:
Այս ամենում միակ շահած երկիրը լինելու է Իրանը, որը համ միջուկային զենք կստանա, համ պատժամիջոցները կվերացնի: Զուր չէ, որ հենց Իրանի հետ է դաշինք կնքել Չինաստանը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր