Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել. ՀՀ-ի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել.«Փաստ»

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ Հայաստանի շահը երբեք այսքան անպաշտպան չի եղել, որքան հիմա է: Այսօր արդեն Հայաստանի սուբյեկտայնության ամբողջական կորստի առջև ենք կանգնել: Բացի այդ, ոմանք շահարկում են միայն միջանցքի թեման՝ փորձելով Ռուսաստան-Արևմուտք աշխարհաքաղաքականություն խաղալ, ինչն ինքնին վտանգավոր է, քանի որ այս պահի դրությամբ ֆորմատների մրցակցություն կա. Մինսկի խումբ, եռակողմ հանդիպումներ՝ ՌԴ-ի, եռակողմ հանդիպումներ՝ Բրյուսելի կամ Ֆրանսիայի միջնորդությամբ: Չմոռանանք նաև «3+3» և այլ հնարավոր ձևաչափերի մասին: Այս ամենն արտացոլում է աշխարհաքաղաքական պայքար՝ այս տարածաշրջանում: Եվ եթե Հայաստանը շարունակի այդ աշխարհաքաղաքական պայքարի բեմերից մեկը լինել, ապա այդ հանգամանքը կրկին շատ լուրջ վնասներ է բերելու Հայաստանին»»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: