Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

21 դեկ 2021 18:24

Ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը՝ Էրդողանի մտերիմ գործարարը 40 մլն դոլարանոց ներդրում կանի Ադրբեջանում

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո աստիճանաբար ավելանում է ադրբեջանական շուկա մտնող թուրքական խոշոր ընկերությունների թիվը, փոխանցում է еrmenihaber-ը։

Սկզբում ադրբեջանական շուկա մտան թուրքական այնպիսի խոշորագույն շինարարական կազմակերպություններ, ինչպիսիք են «Kolin», «Kalyon», «Cengiz», «Tekfen» ընկերությունները: Նրանց մուտքը Արցախի՝ Ադրբեջանի տիրապետության տակ անցած հատվածներում Բաքվի նախաձեռնած մեծածավալ շինարարական աշխատանքներին մասնակցելու նպատակով էր։

Հիմա էլ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ մտերիմ կապերով հայտնի «Demirören Holding» ընկերությունն է պատրաստվում 40 մլն դոլարանոց ներդրում անել Ադրբեջանում։

Ի դեպ, «Demirören Holding»-ը 2016-ի հեղաշրջման փորձից հետո թուրքական իշխանությունների խնդրանքով գնել էր երկրի ամենամեծ մեդիահոլդինգներից մեկը՝ այն դնելով իշխանությունների վերահսկողության տակ:

«Demirören Holding»-ը նախ իր կազմի մեջ է ներառել Ադրբեջանի պետական «Azerlotereya» ընկերությունը, ապա պատրաստվում է Ադրբեջանի պետական ներդրումային կազմակերպության հետ միասին 40 մլն դոլարանոց ներդրում անել դեղագործության ոլորտում: Հաղորդվում է, որ այդ նպատակով Ադրբեջանի կառավարությունն արդեն թուրքական հոլդինգին տեղ է հատկացրել Կասպից ծովի Փիրալլահի կղզում: Ստեղծվող դեղագործական կազմակերպությունում կբացվի 50 աշխատատեղ: Այն կաջակցի նաև տեղի համալսարանների նույն ոլորտի հետազոտական ծրագրերին:

Նշվում է նաև, որ Կասպից ծովի ամենամեծ կղզում 1-ին դեղագործական գործարանը 2019-ին հիմնել են ռուսները՝ նույնպես Ադրբեջանի ներդրումների պետական ֆոնդի հետ համատեղ: Այս ներդրումը կազմել էր 74 մլն դոլար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր