Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա          Ավինյանի քավոր-սանիկական կապերը վտանգում են շենքերը. արաբկիրցիները դեմ են նորակառույցին       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

23 դեկ 2021 15:19

Խաբեցին, աներեսաբար խաբեցին.Մի՞թե մենք ենք հասել ԱՄՆ-ի սահմաններին, նրանք են եկել մեզ մոտ, իսկ դուք ինձնից երաշխիքներ եք պահանջում

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր 17-րդ ամենամյա մեծ մամուլի ասուլիսի ընթացքում, անդրադառնալով Արևմուտքին ներկայացրած անվտանգության երաշխիքներին և դրանցից Մոսկվայի ակնկալիքներին, նշել է, որ ռուսական կողմը հստակ հասկացրել է՝ ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնումը դեպի Արևելք անընդունելի է:

«Հարցն անվտանգությունը չէ, դրա ապահովումը։ Կարևորը բանակցությունների ընթացքը չէ, կարևոր է արդյունքը։ «Ոչ մի թիզ դեպի Արևելք»,- ասում էին մեզ 90-ականներին։ Եվ ի՞նչ: Խաբեցին, աներեսաբար խաբեցին: ՆԱՏՕ-ի ընդլայնման հինգ ալիք, և այժմ համակարգեր են հայտնվում Ռումինիայում և Լեհաստանում: Մի՞թե մենք ենք հասել ԱՄՆ-ի սահմաններին։ Նրանք են եկել  մեզ մոտ: Հիմա էլ ասում են, որ Ուկրաինան երկկողմ հիմունքով ՆԱՏՕ-ի հետ է լինելու։ Իսկ դուք ինձնից երաշխիքներ եք պահանջում։ Դո՛ւք պետք է երաշխիքներ տաք, դո՛ւք: Եվ անհապաղ, հենց հիմա, այլ ոչ թե դրա մասին խոսելով տասնամյակներ շարունակ»,-հայտարարել է Պուտինը:

ՌԴ ղեկավարը նաև հռետորական հարց է հնչեցրել, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե ռուսներն իրենց հրթիռները տեղադրեն Կանադայի և ԱՄՆ-ի կամ Մեքսիկայի և Միացյալ Նահանգների սահմանին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր