Ապրիլի 17-ին կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը          Տեսանյութ.Իրավիճակը Վրաստանի խորհրդարանի մոտ լարվում է, հատուկ ջոկատայինները ցրում են հանրահավաքի մասնակիցներին       Տեսանյութ.Դուբայում սաստիկ փոթորիկ է, քաղաքում հեղեղումներ են, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ    

27 դեկ 2021 14:29

Եթե ​​ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հրաժարվեն անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, մեր պատասխանը կարող է շատ տարբեր լինել՝ կախված ռազմական փորձագետների առաջարկներից

Եթե ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն հրաժարվեն Ռուսաստանին անվտանգության երաշխիքներ տրամադրելուց, Մոսկվայի պատասխանը կարող է շատ տարբեր լինել, տարբերակների ընտրությունը կախված կլինի ռազմական փորձագետների առաջարկություններից։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Դա կարող է շատ տարբեր լինել: Դա կախված է նրանից, թե ինչ առաջարկներ կանեն ինձ մեր ռազմական փորձագետները», — ասել է նա «Մոսկվա. Կրեմլ. Պուտին» ծրագրի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում:


Միաժամանակ նախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը կձգտի այդ հարցի շուրջ բանակցությունների դրական արդյունքների հասնել։


Ինչպես դեկտեմբերի 23-ին կայացած մամուլի ասուլիսում ասել է ՌԴ ղեկավարը, Մոսկվայի հետագա գործողությունները կախված կլինեն ոչ թե ԱՄՆ-ի հետ անվտանգության երաշխիքների շուրջ բանակցությունների ընթացքից, այլ «այսօր և պատմական հեռանկարի համար» Ռուսաստանի անվտանգության անվերապահ ապահովումից։


Պուտինի խոսքով՝ այդ կապակցությամբ ռուսական կողմը «հստակ» հասկացրել է, որ «ՆԱՏՕ-ի հետագա տեղաշարժը դեպի արևելք անընդունելի է»։


Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը չէ, որ հրթիռներ է տեղակայում ԱՄՆ-ի սահմանների մոտ:


«ԱՄՆ-ն է իր հրթիռներով եկել մեր տուն, դրանք մեր տան շեմին են»,-ասել էր Պուտինը՝ հետաքրքրվելով, թե ինչպես կարձագանքեն ամերիկացիները, եթե Ռուսաստանը իր հրթիռները տեղակայի Մեքսիկայի կամ Կանադայի հետ ԱՄՆ-ի սահմանին։


Դեկտեմբերի 17-ին ՌԴ ԱԳՆ-ն շրջանառության մեջ է դրել ԱՄՆ-ի և Հյուսիսատլանտյան դաշինքի կողմից իրավական անվտանգության երաշխիքների տրամադրման վերաբերյալ ռուսական երկու փաստաթղթերի նախագիծ։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ էր արել ՆԱՏՕ-ին սկսել առարկայական բանակցություններ՝ նպատակ ունենալով Ռուսաստանին ապահովել անվտանգության հուսալի և երկարաժամկետ երաշխիքներ։ Նա պարզաբանել է, որ Մոսկվային հենց իրավական երաշխիքներն են պետք, քանի որ արևմտյան գործընկերները չեն կատարել իրենց համապատասխան բանավոր պարտավորությունները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր