2026 թվական՝ Կարմիր հրե ձիու տարվա խորհրդանիշներն ու նշանները          Արտառոց դեպք՝ Արարատում, ամուսինը uուր, կտրnղ-ծակnղ առարկայով վնաuվածքներ է պատճառել hղի կնnջը       Որն է 2026 թվականի ձեր ամենահաջողակ ամիսը՝ ըստ կենդանակերպի նշանի    

03 հուն 2022 14:29

Աշխատելու համար նոր կանոններ են սահմանվել , որոնք չպահպանելու պարագայում ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարող են կրճատվել

Աշխատանքային գործունեություն ծավալելու նպատակով Ռուսաստան մեկնող ոչ ռեզիդենտ քաղաքացիների համար սահմանվել են նոր կանոններ։ Տեղեկությունը հայտնում է Միասնական սոցիալական ծառայությունը` հղում անելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տարածած տեղեկատվությանը։
«ՌԴ մուտք գործելու օրվանից 30 օրվա ընթացքում պետք է անցնել պետական մատնահետքի մեկանգամյա գրանցման և նկարահանման հաշվառման։ Բացի այդ, ՌԴ մուտք գործելու օրվանից, 30 օրվա ընթացքում, պետք է անցնել բուժզննում՝ թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի օգտագործման առկայության կամ (բացակայության), վարակիչ հիվանդությունների առկայության, ՌԴ կառավարության կողմից հաստատված և մարդու իմունային անբավարարության վիրուսով առաջացած հիվանդությունների վերաբերյալ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Անհրաժեշտ է նաև բժշկական հետազոտությունների վերաբերյալ տեղեկանքները պարբերաբար ներկայացնել անմիջապես Ներքին գործերի ոլորտի տեղական կառավարման մարմիններ կամ ենթակա մարմիններ՝ էլեկտրոնային միասնական տեղեկատվական հարթակի միջոցով:
Նշված պահանջները չկատարելու դեպքում ՌԴ-ում ժամանակավոր գտնվելու ժամկետները կարող են կրճատվել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր