Երևանում ուսուցչի կողմից կիրառվել է հոգեբանական և ֆիզիկական բռնություն տարրական դասարանների սովորող աշակերտների նկատմամբ          Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում       Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»    

05 հուն 2022 11:44

Ի վերջո կայացրինք որոշում՝ չնսեմացնելով մեր քաղաքացիներին

«2022 թվական ենք մտնում բարեփոխումների բավականին լուրջ մեկնարկով»,- այսօր՝ Կառավարության նիստի մեկնարկին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Շատ երկար տարիների քննարկումներից հետո ի վերջո կայացրինք որոշում, որ ամանորյա ոչ աշխատանքային օրերի թիվը կրճատենք, ինչը, կարծում եմ, արդարացված որոշում է»,- նշեց նա։

«Պետք է արձանագրենք, որ այս որոշմամբ ընդգծում ենք, որ առաջիկա տարիներին ավելի շատ պետք է կենտրոնանաք աշխատանքի վրա։ Միևնույն ժամանակ պետք է ընդգծել, որ սրանով մեր քաղաքացիների հանգստի իրավունքը որևէ կերպ չենք նսեմացնում, որովհետև օրենսդրությամբ սահմանված է 20 աշխատանքային օրվա արձակուրդ աշխատող քաղաքացիների համար, սրան գումարած մենք 12 ոչ աշխատանքային օրեր ունենք»,- նկատեց վարչապետը՝ շեշտելով, որ պետք է կյանքի այս ռեժիմին սովորել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր