Մայր Աթոռի մուտքն էինք պաշտպանում, հարձակվողներից ոմանցից ալկոհոլի հոտ էր գալիս, ոմանք էլ հայհոյախառն ծեծում էին դուռը          Աղբատար «Կամազ»-ը Հերացի թունելի սկզբնամասում բախվել է բետոնե պատնեշին ու կողաշրջվել, կա տուժած       Ժամանակն է, որ Եվրոպան վերսկսի երկխոսությունը Ռուսաստանի հետ    

05 հուն 2022 16:01

Ընդամենը գազի թանկացման դեմ դուրս են եկել պայքարի.նախանձում եմ ղազախ ժողովրդի թասիբին, արժանապատվությանն ու ինքնասիրությանը

Նայում եմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձություններին ու նախանձում եմ ղազախ ժողովրդի թասիբին, արժանապատվությանն ու ինքնասիրությանը.

Հասկանում ե՞ք, այս մարդիկ՝ ընդամենը գազի թանկացման դեմ դուրս են եկել պայքարի, հասել են կառավարության հրաժարականին.

Իսկ ի՞նչ ենք անում մենք, իսկ ու՞ր է հայի թասիբը.

Մեր երկրի կառավարությունը՝ հանձնել է Արցախը, տվել է 5000 զոհ, երկրում՝ համատարած թանկացումներ են՝ կոմունալից-սնունդ, բենզինից-գազ, որոշ սննդային և տնտեսական ապրանքներ՝ թանկացել են 150-200%-ով, ու լուռ ենք, մինչև ե՞րբ ենք հանդուրժելու, միչև ե՞րբ ենք կուլ տալու, մեր ժողովրդի համբերության բաժակը չափ ունի՞, թե՞ ծակվել է...

Ղազախները՝ իրենց սիրում են, հարգում են:

Մեր հայրենակիցները՝ կորցրել են սեփական անձի հանդեպ հարգանքը, սեփական երկրի հանդեպ սերը...

Արթնանալ է պետք:

Աթոյան Հայկի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր