Ծննդաբերելու նպատակով Միացյալ Նահանգներ զբոսաշրջային վիզայով չի թույլատրվում մեկնել          Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակվել են ռազմագերիներով       Ողբերգական դեպք Ծաղկաձորում, կվադրոցիկլը կողաշրջվել է, 2 մարդ մաhացել է, 2-ը՝ վիրավnրվել    

06 հուն 2022 19:02

Երբ Հայաստանը դիմեց «ՀԱՊԿ»-ին, Ղազախստանից քանի՞ զինվորական եկավ.պետք չէ խառնվել, կարող է լրջագույն խնդիր առաջացնել մեր երկրի միջազգային հեղինակությանը

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իսկ երբ Հայաստանը խնդրանքի կարգով դիմեց «ՀԱՊԿ»-ին, քանի՞ հոգի Ղազախստանի զինվորական եկավ օգնության, հը՞ն…
թշնամուն ադրբեջանին ո՞վքեր էին շնորհավորում վերջերս, ձեն հանե՜ք...

Հայաստանը անցյալ տարի տարեվերջին մասնակցել է ժողովրդավարության գագաթնաժողովին, և լինելով ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐ երկիր, Հայաստանը որևէ պարագայում չպետք է ընդունի որոշում, որը հարվածի տակ կդնի մեր ժողովրդի դժվարագույն ընտրությամբ հօգուտ ժողովրդավարության...

Հ.Գ. Ղազախստանի ապագան միայն պետք է վճռի ղազախ ժողովուրդը, դա պետք է լինի Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը։ ՀԱՊԿ-ի՝ Ղազախստանի ժողովրդի ներքին գործերին խառնվելը չի բխում մեր երկրի շահերից, այլ կարող է լրջագույն խնդիր առաջացնել մեր երկրի միջազգային հեղինակությունը»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր