Սպասվում են թույլ տեղումներ, օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով          Ինչպիսի օր է սպասվում կենդանակերպի նշանների համար դեկտեմբերի 14-ին       Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի    

07 հուն 2022 11:33

Զոհերի մարմիններն ընկած են հենց փողոցում, նրանց ինքնությունը հայտնի չէ.Ծայրահեղականները դիրքավորվել են Ալմաթիի «Միր» հեռուստաալիքի շենքում

Ալմաթիում ծայրահեղականները դիրքավորվել են «Միր» հեռուստաալիքի շենքում։ Տեղեկությունը հաղորդում է ղազախական «Հաբար 24»-ը:
«Մեր գործընկերները պատմել են, որ իրենց տվյալներով ՝ ամբողջ գիշեր քաղաքում կրակոցներ են լսվել, որոնք այժմ էլ կարելի է լսել Ալմաթիում։ Բացի այդ, Հանրապետության հրապարակում մի խումբ ծայրահեղականներ բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, զոհվածների մարմինները հենց փողոցում են», - հայտնել Է հեռուստաալիքի թղթակիցը:


Sputnik Ղազախստանն իր հերթին հաղորդում է, որ Ղազախստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Դաուրեն Աբաևի խոսքով` Ալմաթիում բախումների ժամանակ ահաբեկիչների կողմից գործել են դիպուկահարներ հատուկ հրացաններով։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր