Արտակարգ դեպք Երևանում.դպրոցներից մեկում 14-ամյա երեխան օդաճնշիչ ատրճանակով կրակել է 15-ամյա երեխաների վրա          Չտրվել անհիմն խուճապի եւ չկիսվել սադրիչ լուրերով , որոնց արմատները տանում են կա՛մ Բաքու կա՛մ Մոսկվա.Ռուսական սպասարկուները փորձում են ապոկալիպտիկ խուճապ տարածել, գոռալով` «Տավուշը հանձնեցին»       Այլևս այս ճանապարհով երթևեկ չի լինելու.Ադրբեջանին է հանձնվելու սահմանագոտում իշխող բարձունքները, ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ աճելու են    

07 հուն 2022 11:49

Հայ ժողովրդի շահերից է բխում Ղազախստանի մնալը և վերադառնալը ռուսական ազդեցության գոտի

Հայաստանի կողմից Ղազախստան զորք ուղարկելն, անկախ Հայաստանի ղեկավարի անձից, անհրաժեշտություն էր ոչ միայն ՀԱՊԿ պարտավորությունների շրջանակներում, այլ նաև աշխարհաքաղաքական կարևորության առումով։


Ղազախստան ՀԱՊԿ զորախմբերի մտնելու նպատակն էր պաշտպանության տակ վերցնել ռազմավարական նշանակության օբյեկտները, ինչը թույլ կտար Խազախստանի ուժայիններին զբաղվել կարգ ու կանոնի հաստատմամբ։ ՀԱՊԿ օգնությունն անհրաժեշտ էր, որպեսզի այդ երկրիրը վերջնականապես չանցներ ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի նախագիծ հանդիսացող թուրքական ազգայնականության իշխանության ներքո։


Եթե Հայաստանում շատերը խոսում են թուրքական աշխարհի միավորման և Հայաստանը այդ աշխարհում հայտնվելու վտանգների մասին, ապա անգլոամերիկյան նախագծով թուրքամետ ազգայնականության լծի տակ Ղազախստանի վերջնական հայտնվելը չի բխում հայ ժողովրդի շահերից։


Ավելին, Ղազախստանի քաղաքացիների մեծ մասը ռուսախոս են։ Նույնիսկ կան շատ ղազախներ, որոնք խոսում են միայն ռուսերենով։ Հետևաբար հայ ժողովրդի շահերից է բխում Ղազախստանի մնալը և վերադառնալը ռուսական ազդեցության գոտի։
Հայկ Այվազյանի ֆեյսբուքյան էջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր