Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

11 հուն 2022 12:40

Ո՞րն է տրամաբանությունը, երբ մեր սահմաններին ռուսներին ենք բերում կանգնեցնում, իսկ մեր զինվորներին ուղարկում ենք ղազախներին օգնելու

Ղազախստանում մեր ստորաբաժանման թվաքանակի մասին տվյալները հրապարակվել են եւ հստակ նշված է, թե իրենք ինչ գործառույթ են իրականացնում, այսինքն կարեւորագույն օբյեկտների պահպանության գործառույթ: Այս մասին այսօր՝ հունվարի 11-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը:


Դիտարկմանը, որ ընդդիմադիրները ռիսկային են համարում Ղազախստան ստորաբաժանում ուղարկելը, երբ մեր սահմաններն այս վիճակում են, նա արձագանքեց. «Ընդդիմադիրները կարող են իրենց դիտարկումներն այդ տրամաբանության մեջ ներկայացնել, բայց դրանում որեւէ ռիսկային խնդիր չկա, որովհետեւ մեր թվաքանակը այնպիսին չէ, որ այդ 100 զինծառայողի բացակայությունը ինչ-որ փոփոխություն ենթադրի սահմանի լարվածության առումով:



Եթե քննադատություններին հետեւենք, մենք շատ ցավալի վիճակում ենք, ինչն այդպես չէ: Ամեն լավի մեջ վատը տեսնել պետք չէ: Պետք է քննադատությունը լինի օբյեկտիվ, ինչից իշխանությունները միայն դասեր կքաղեն եւ ավելի լավ աշխատանք կփորձեն իրականացնել»:


Հարցին, թե արդյոք կան Ղազխաստանից մեր ստորաբաժանումը դուրս բերելու կոնկրետ ժամկետներ, փոխնախարարն ասաց. «Ժամկետ չեմ կարող նշել, բայց ուղարկելու ժամանակ էլ նշվեց, որ սահմանափակ ժամանակահատվածով են գնում»:


Նա անպատասխան թողեց հարցը, թե ո՞րն է տրամաբանությունը, երբ մեր սահմաններին ռուսներին ենք բերում կանգնեցնում, իսկ մեր զինվորներին ուղարկում ենք ղազախներին օգնելու:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր