Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

12 հուն 2022 14:57

Թյուրքական աշխարհը կապված է մեկ մարմնի օրգանների պես. աջակցում ենք մեր ղազախ եղբայրներին և պատրաստ ենք մոբիլիզացնել մեր բոլոր միջոցները

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ընդգծել է թյուրքական երկրների միասնության անհրաժեշտությունը Ղազախստանին վերջին անկարգությունների ժամանակ աջակցելու հարցում՝ ընդգծելով, որ Թուրքիան վճռականորեն աջակցում է այդ երկրին։


«Որպես թյուրքական պետության ընտանիք՝ մենք աջակցում ենք մեր ղազախ եղբայրներին և համերաշխ ենք նրանց հետ այս դժվարին պահին»,- ասել է Չավուշօղլուն՝ ելույթ ունենալով Թյուրքական կազմակերպության անդամ և դիտորդ երկրների արտաքին գործերի նախարարների առցանց արտահերթ հանդիպման ժամանակ` ուղղված Ղազախստանի իրադարձությունների գնահատմանը։


Ըստ Hurriyet-ի՝ նա նաև նշել է, որ Անկարան մտահոգությամբ է հետևում Ղազախստանի իրադարձություններին, որ թյուրքական աշխարհը մեծ ընտանիք է՝  կապված են մեկ մարմնի օրգանների պես։


Չավուշօղլուն վստահեցրել է, որ թյուրք ժողովուրդներն իրենց բոլոր ռեսուրսներով կաջակցեն Ղազախստանին և կտրամադրեն համակողմանի աջակցություն։


«Որպես ազգ՝ մենք շատ տխուր ենք Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների համար, ինչպես որ ամբողջ մարմինն է տուժում, երբ նրա ինչ-որ մաս ցավում է: Մաղթում ենք Ալլահի ողորմածությունը զոհվածներին, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում»,- ընդգծել է նա։


Միաժամանակ, Չավուշօղլուն հավելել է, որ Անկարան ուրախ է, որ իրավիճակը վերահսկվում է և գոհ է Ղազախստանում նոր վարչապետի նշանակումից, ինչպես նաև ասել է, որ Անկարան կշարունակի աշխատել Ղազախստանի հետ համագործակցությամբ։


«Որպես Թուրքիա՝ մենք հենց սկզբից կապի մեջ ենք եղել Ղազախստանի իշխանությունների հետ։ Մեր հասարակությունը ուշադրությամբ հետևում էր իրադարձությունների զարգացմանը, և մենք ազգովի մտահոգված էինք։ Այսուհետ, ինչ էլ պատահի մեր ճանապարհին, մենք մեր բոլոր միջոցներով աջակցում ենք Ղազախստանին և պատրաստ ենք մոբիլիզացնել մեր բոլոր միջոցները»,- ասել է նա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր