Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

13 հուն 2022 11:17

Թուրքիայի՝ Հայաստանում դեսպանի նշանակման ձեւակերպումը Հայաստանում աննկատ մնաց

Հունվարի 11-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկագրում հրապարակվեց Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագիրը՝ Սերդար Քըլըչի նշանակման վերաբերյալ, որի ձեւակերպումը Հայաստանում աննկատ մնաց:

Էրդողանի հրամանագրում Սերդար Քըլըչի պաշտոնը ձեւակերպված է այսպես.«Հայաստանի Հանրապետությունում Թուրքական Հանրապետության հատուկ ներկայացուցիչ»: 

Ստացվում է, որ Սերդար Քըլըչը Թուրքիայի կողմից ներկայացուցիչի է ոչ թե Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման բանագնաց, այլ Հայաստանում Թուրքիայի ներկայացուցիչ, այլ խոսքով ասած նա լինելու է Հայաստանում Թուրքիայի դեսպանը մինչև պաշտոնապես կբացվեն դեսպանատներ։
 
Այս հանգամանքը փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բանակցությունները երկար ժամանակ է սկսել են, անգամ 2020 թվականի պատերազմից առաջ և ներկա փուլի բանակցությունները միայն իմիտացիոն բնույթ են կրում և նպատակ են հետապնդում ձեռքբերված պայմանավորվածությունները հրապարակայնացնելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր