Խոշոր հրդեհ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում          Խոշոր վթար, բախվել են «Nissan» ու «ՎԱԶ 2106», հիվանդանոց է տեղափոխվել 6 հոգի՝ 4-ն անչափահաս       Բադրա Գյունբան Վարազդատ Մինոսյանին Աբխազիայի փոխվարչապետ է նշանակել    

13 հուն 2022 17:37

Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը չորեքշաբթի ընդունել է Ուկրաինա-Թուրքիա միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Ռուստեմ Ումերովի գլխավորած պատվիրակությանը։

Շենթոփը ուշադրություն է հրավիրել Անկարայի և Կիևի միջև համագործակցության խորացմանը, գործընկերության նոր ոլորտների ձևավորմանը։

Թուրքիայի խորհրդարանի նախագահը գոհունակություն է հայտնել միջխորհրդարանական երկխոսության զարգացման կապակցությամբ, որը հիմք է երկու երկրների հասարակության ավելի սերտ փոխգործակցության համար։

Շենթոփը հիշեցրել է Ուկրաինայի հետ տնտեսական փոխգործակցության ցուցանիշները։

«2021 թվականի վերջին Թուրքիայի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառությունը հասել է 7,3 միլիարդ դոլարի։ Այս ցուցանիշը չի արտացոլում փոխգործակցության իրական ներուժը, և մենք կարող ենք հասնել տարեկան 10 միլիարդ դոլարի նշագծին», - մեջբերում է Anadolu-ն Շենթոփին։

Թուրքիայի խորհրդարանի նախագահն անդրադարձել է նաեւ Ուկրաինայի առջեւ ծառացած մարտահրավերների թեմային։ «Թուրքիան պատրաստ է իր ներդրումն ունենալ Ուկրաինայի խնդիրների խաղաղ կարգավորման գործում։ Մեր աջակցությունը Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը անսասան է»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով Ղրիմի թեմային՝ Մուստաֆա Շենթոփն ասել է. «Թուրքիան չի ճանաչել և չի ճանաչում Ղրիմի անօրինական բռնակցումը։ Մենք նաև կարևոր քայլ ենք համարում Ուկրաինայի Գերագույն Ռադայի կողմից Ղրիմի թաթարների համար բնիկ ժողովրդի կարգավիճակի ճանաչումը»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր