Արևիկ գյուղի բնակելի տնակներից մեկում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն          Պուտինը շնորհավորական ուղերձ է հղել Թրամփին       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 4-ի համար    

14 հուն 2022 15:29

Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրեր պիտի պատրաստվեն.Ադրբեջանի բարձրագույն ռազմական ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը այցելել է Հեյդար Ալիևի անվան բարձրագույն ռազմական ուսումնարան, որտեղ խոսել է բանակում կատարված բարեփոխումների մասին:


Հասանովը պնդել է, որ զինվորների ուսուցումն ու պատրաստումը բարձրագույն ռազմական ուսումնարանում  իրականացվել է այնպիսի ծրագրերով, որոնք կիրառվում են Թուրքիայի պաշտպանության նախարարության ուսումնարաններում: Նրա խոսքերով՝ Ադրբեջանի ռազմական բարձրագույն ուսումնարանի ծրագիրը համապատասխանեցվել է թուրքականին:


Նա կարևորել է նման նախաձեռնությունները, առաջին հերթին Ադրբեջանի բանակում պրոֆեսիոնալ սպայական կադրերի պատրաստման տեսանկյունից:  


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր