Աշտարակում «Toyota»-ն բшխվել է բնակչի քարե շինությանը ու մասամբ փլnւզել այն          Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին ոգեկոչեց Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակը       «Մարտի 1-ի» գործով մեղադրանք է առաջադրվել նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանին և ՊՊԾ գնդի նախկին հրամանատար Ռոբերտ Մելքոնյանին    

18 հուն 2022 15:12

Ռուսաստանի համար SWIFT մուտք գործելու սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա

Ռուսաստանի համար SWIFT համակարգ մուտք գործելու հնարավոր սահմանափակումները կարող են բացասաբար անդրադառնալ նաեւ Հայաստանի վրա։ Այս մասին հունվարի 18-ին ԱԺ նիստում Կենտրոնական բանկի նախագահի տեղակալի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց թափուր պաշտոնի միակ թեկնածու Հովհաննես Խաչատրյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանի հարցին։ 


«Ռուսաստանի ֆինանսական համակարգում ցանկացած շոկ կարող է ազդել նաեւ Հայաստանի վրա։ Օրինակ՝ 2014-2015 թվականներին Ռուսաստանում տնտեսական շոկը, ինչպես նաեւ ռուսական ընկերությունների նկատմամբ կիրառված մի շարք սահմանափակումներ ազդեցին նաեւ Հայաստանի վրա։ Եվ դա չնայած նրան, որ այդ պահին աշխարհում նման ճգնաժամային երեւույթներ չկային։ Բնականաբար, այս դեպքում կարող են առաջանալ ինչպես արժութային, այնպես էլ այլ ռիսկեր, որոնք կազդեն նաեւ Հայաստանի վրա։ Պարզապես աշխարհում կա չգրված օրենք, ըստ որի՝ եթե երկրներից մեկի նկատմամբ պատժամիջոցներ են կիրառվում զուտ քաղաքական դրդապատճառներով, ապա դրանք պետք է հնարավորինս քիչ տարածվեն այլ պետությունների վրա»,-պարզաբանեց Խաչատրյանը։ 



Նա նաեւ հիշեցրեց, որ Ռուսաստանը եւ Չինաստանը մշակում են իրենց այլընտրանքները SWIFT համակարգի եւ քարտային վճարումների համար։ «Այնուամենայնիվ, SWIFT-ը շարունակում է մնալ գլոբալ գործիք ամբողջ բանկային համակարգի համար»,-նկատեց թեկնածուն։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր