«Մի բարձի աշխատեք» պետական համակարգում․ «Ժողովուրդ»          Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ․«Հրապարակ»       Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները, ովքե՞ր են խառնված այս պատմությանը. «Փաստ»    

24 հուն 2022 12:38

Սուրեն Պապիկյանը չէր կարող իրեն շքեղ հարսանիք թույլ տալ, և այդ տոնակատարությունից կոռուպցիայի հոտ է գալիս

Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը կարծում է, որ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չէր կարող իրեն շքեղ հարսանիք թույլ տալ, և այդ տոնակատարությունից կոռուպցիայի հոտ է գալիս: Նա խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում Քրիստինե Գրիգորյանի թեկնածության քննարկման ժամանակ հայտարարեց, որ այդ հարսանիքից կոռուպցիայի հոտ է գալիս։
Ելույթից առաջ Մանուկյանը մի ձայնագրություն միացրեց, որում Պապիկյանը կոչ է անում զերծ մնալ ճոխ հարսանիքներից, քանի որ նման միջոցառումների ժամանակ կորոնավիրուսային հիվանդությունն ավելի է տարածվում: Պատգամավորը նշեց, որ հիմա Պապիկյանն ինքն է այնպիսի միջոցառում անցկացրել, որը չէին կարող իրենց թույլ տալ նույնիսկ նախկին օլիգարխիկ ռեժիմի ներկայացուցիչները։
«Սա ասում է մի մարդ, որի քաղաքական թիմի ու առաջնորդի չկշռադատված, խայտառակ հակասական ու քաոտիկ գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերեց։ Այդ ամենի պատճառով հազարավոր տղաներ դրվեցին հողի տակ, զգալի մասն էլ զրկվեց հարսանիք ունենալու հնարավորությունից։ Նրանց մեծ մասն անգամ չէր էլ հասցրել սիրահարվել և զգալ կյանքի քաղցրությունը»,- նշեց Մանուկյանը:


Նա հետաքրքրվեց, թե Պապիկյանի հյուրերից քանիսն է պատվաստվել և քանիսից են պահանջել պատվաստման կամ թեստավորման QR կոդերը, քանի որ հունվարի 22-ից Հայաստանում գործում է չպատվաստված անձանց համար ժամանցի վայրեր այցելելու սահմանափակում:ջ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր