Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

27 հուն 2022 19:39

Պատկերացրեք, պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Պատկերացրեք, որ պատերազմում պարտվելուց հետո Բրիտանիայի պաշտպանության նախարարը բանակը վերականգնելու վրա օր ու գիշեր աշխատելու փոխարեն գնար պարի դասերի, որ հարսանիքին լավ պարեր։

Դժվար թե ինքը դրանից հետո ընդհանրապես ինչ-որ շանս ունենար քաղաքականությունում մնալու, եթե այդ մասին իմանային բրիտանացիները։

Էլ ուր մնաց՝ 5-օրյա արձակուրդ վերցներ հարսանիքի համար։ Պարտված Բրիտանիայում, էլի...
Ու նույնիսկ եթե այդքան ղալաթները կարողանար սղցներ, բայց իր այդ հարսանիքին մասնակցած ՊՆ-ի և Զինված ուժերի ղեկավարության շրջանում կորոնավիրուս բռնկվեր, դրանից հետո հաստատ վրդովված բրիտնացիները կլարեին ոչ միայն իրեն, այլև ամբողջ կաբինետին՝ վարչապետի գլխավորությամբ։

Քանզի. «Ձե՞ռ եք առել մեզ՝ բրիտանացիներիս, այ անասուններ»...

Ինչ լավ է, որ պատերազմում պարտվել է հեռավոր Բրիտանիան, կորոնավիրուսն էլ է հեռավոր Բրիտանիայում, մի խոսքով՝ իրենք, իրենց դարդերը...»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր