Հուլիսի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Հուլիսի 29-ին երկար ժամանակով կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Կենդանակերպի նշաններն ինչ վերաբերմունք ունեն փողի նկատմամբ    

28 հուն 2022 20:10

Հակաբիոտիկների և աղիների քաղցկեղի միջև ուղղակի կապ կա. գիտնականներ

Մեծ Բրիտանիայի Աբերդինի համալսարանի գիտնականները պարզել են, որ հակաբիոտիկների օգտագործումը կարող է մեծացնել երիտասարդների մոտ հաստ աղիքի քաղցկեղի առաջացման վտանգը։ Այս մասին հաղորդվում է British Journal of Cancer-ում հրապարակված հոդվածում։

Հետազոտությանը մասնակցել է մոտ 40 հազար մարդ։ Հետազոտողները համեմատել են հակաբիոտիկների օգտագործման հաճախականությունը և այլ գործոնների ազդեցությունը քաղցկեղով հիվանդների (7903) և առողջների (30418) միջև: Պարզվել է, որ հակաբիոտիկները կապված չեն ուղիղ աղիքի քաղցկեղի հետ, սակայն դրանց օգտագործումը փոխկապակցված է հաստ աղիքի քաղցկեղի հետ։ Միևնույն ժամանակ, 50 տարեկանից ցածր մարդկանց մոտ ռիսկն աճել է մոտ 50 տոկոսով, իսկ 50 և ավելի բարձր տարիքի մարդկանց մոտ՝ մոտ 9 տոկոսով:

Ենթադրվում է, որ պատճառը հակաբիոտիկների ազդեցությունն է աղիների միկրոֆլորայի բակտերիաների բազմազանության վրա, ինչը կարող է հանգեցնել բակտերիաների գործունեության փոփոխության և իմունային նորմալ ֆունկցիայի խաթարման:

Մասնագետների կարծիքով, արդյունքները ցույց են տալիս, որ անհրաժեշտության դեպքում հակաբիոտիկները պետք է խիստ անհրաժեշտության դեպքում օգտագործվեն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր