Ձյուն, անձրև, բուք, օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-10 աստիճանով          2026 թվականի փետրվարը այս կենդանակերպի նշանների համար հաճելի ֆինանսական անակնկալների ամիս կլինի       Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

29 հուն 2022 15:49

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության

ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունը Վաշինգտոնին կոչ է անում դադարեցնել Ուկրաինային սպառազինելը, որոնք Կիևի ռեժիմին հրահրում են Դոնբասի բնակիչների դեմ բռնի արկածախնդրության:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Радио Sputnik-ին, այս մասին ասվում է դիվանագիտական ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Ակնհայտ է, որ Վաշինգտոնի կողմից Կիևի ռեժիմին նոր զենքերով անդադար ապահովելն իրականում դրդում է ռազմական արկածախնդրության՝ Դոնբասի բնակիչների դեմ։ Այսօր Ուկրաինայի զինված ուժերը կրակ են բացել քաղաքի մերձակայքում գտնվող Յասնոյե գյուղի բնակելի շենքի վրա»,- ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

Դիվանագիտական առաքելության ներկայացուցիչների խոսքով՝ Վաշինգտոնն ամենօրյա ռեժիմով  «գովազդում» է իր  գործունեությունը՝ հարյուրավոր տոննա ռազմական օգնություն տրամադրելով, պատրվակ բերելով Ռուսաստանի Դաշնության կողմից ենթադրյալ հարձակումը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր