Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով. առաջիկա օրերի եղանակի կանխատեսում          Ապրիլի 26-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը       Ապրիլի 26-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

31 հուն 2022 15:36

Ես «դահիճ» Նժդեհի հարցը բարձրացրել եմ...Այս մարդը ֆաշիստ էր, դահիճ, քանդել Երևանում Նժդեհի արձանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մեկնաբանել է Ռուսաստանում հայերի միության կողմից կազմակերպված՝ Գարեգին Նժդեհի մասին ֆիլմի ցուցադրության դեմ արշավը (ըստ ադրբեջանցիների` դադարեցվել է դրա ցուցադրությունը)։

«Կարծում եմ, որ նախևառաջ ռուս հանրությունն իմացավ այս մասին, և ռուս հանրության պահանջների արդյունքում այս ամոթալի գործողությունը չկայացավ։ Բայց ճիշտ է նաև, որ առաջին անգամ այս հարցը հասցրել եմ քաղաքական հարթության։ Ես իմ ելույթներում բարձրացրել եմ նացիստների հարցը. ես միջազգային կազմակերպությունների և երկրների առաջ բարձրացրել եմ այն հարցը, որ հնարավոր չէ փառաբանել նացիստներին։ Ես «դահիճ» Նժդեհի հարցը բարձրացրել եմ ԱՊՀ գագաթնաժողովի իմ ելույթներից մեկում։ Ես ասացի, որ Հայաստանի մայրաքաղաք Երևանում գտնվող Նժդեհի հուշարձանը ֆաշիզմի քարոզչություն է։ Սրան պետք է վերջ տալ։ Այս մարդը ֆաշիստ էր, դահիճ», - AZERTAC-ին տված հարցազրույցում ասել է նա:

Հիշեցնենք, որ օրերս Ռուսաստանի հայերի միությունը կազմակերպել էր Նժդեհի մասին պատմող ֆիլմի ցուցադրություն. ադրբեջանցիները կեղծ տեղեկություն տարածեցին, թե իբր ռուս ոստիկանները չեն թույլատրել ցուցադրությունը, որից հետո լուսանկարներ տարածվեցին ֆիլմի ցուցադրությունից: Ռուսական IVI օնլայն կինոթատրոնը, դառնալով ադրբեջանական քարոզչամեքենայի զոհ, հեռացրել է Նժդեհի մասին ֆիլմն իր ցանկից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր