Մարտի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ոչ մի իսլամական պետություն օգնության չի հասել Իրանի ժողովրդին, բայց Իրանի ժողովուրդը իր ուժեղ կամքով, ճնշեց չար թշնամուն       «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է, Քոչարյանն ու ՀՅԴ-ն կշարունակեն համագործակցությունը    

15 փետ 2022 18:15

Թուրքիան և Հայաստանը ընկնում են այն նույն ծուղակը, ինչ 2008 և 2009 թվականներին էր

eadaily.com-ը «Հայ-թուրքական «նշանադրություն». սկզբում՝ կարգավորում, հետո՝ հաշտեցում» վերնագրով հոդվածում գրում է, որ Թուրքիան և Հայաստանը ակտիվացրել են ջանքերը «անհամաձայնությունների պատերազմի կացինը թաղելու» համար, անհամաձայնություններ, որոնք հանգեցրել են հարևանների միջև դիվանագիտական հարաբերությունների և սահմանների սառեցմանը: Երկու երկրների կողմից վերջերս նշանակված հատուկ բանագնացները հունվարի 14ին Մոսկվայում անցկացրել են բանակցությունների առաջին փուլը, որտեղ պայմանավորվել են շարունակել բանակցություններն առանց նախապայմանների՝ «լիարժեք կարգավորման» հասնելու համար:

«Իմ արդարացված լավատեսության պատճառն այն է, որ մենք տեսնում ենք դիվանագիտության արագ տեմպեր: Դա շատ անսովոր է»,- թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությանն ասել է Երևանի Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը:

«Այսինքն, սա շատ առումներով երկրորդ փուլն է 2008 և 2009 թվականների, այսպես կոչված, ֆուտբոլային դիվանագիտությունից հետո»,-ասել է նա՝ նկատի ունենալով 2009 թվականի հոկտեմբերի 10-ին Անկարայի և Երևանի կողմից ստորագրված Ցյուրիխյան արձանագրությունները։ Այդ արձանագրությունները «բարիդրացիական հարաբերություններ հաստատելու և երկկողմ համագործակցությունը զարգացնելու» ցանկության մաս էին, սակայն չեն արժանացել Թուրքիայի խորհրդարանի հավանությանը: Արձանագրությունների վավերացումը տապալվել է պաշտոնական Անկարայի կողմից Բաքվի խնդրանքով, որը վկայակոչում էր Լեռնային Ղարաբաղի «հայկական օկուպացիայի» փաստը: «Հիմա մենք շատ ավելի առավելություններ ունենք կրկնակի «նշանադրության» հարցում: Մենք տեսնում ենք երկուստեք մեծ քաղաքական կամք հարաբերությունների կարգավորման գործը շարունակելու և հաջողությունների հասնելու համար»,- կարծիք է հայտնել Կիրակոսյանը։

Մինչդեռ, Երևանի ամերիկյան համալսարանի դոցենտ Վահրամ Տեր-Մաթևոսյանը որոշ «կարմիր գծեր» է նկատում ներկայիս «մերձեցման մեթոդաբանության» մեջ։ «Թուրքիան և Հայաստանը ընկնում են այն նույն ծուղակը, ինչ 2008 և 2009 թվականներին էր: Այդ ծուղակը հարաբերությունների կարգավորումը երկրների հաշտեցման հետ համատեղելն է,- նշել է նա,- կարևոր է սկզբում սկսել կարգավորումը, իսկ հետո անցնել հաշտեցմանը»։

«Կարգավորումը պետությունների միջև գործընթաց է, իսկ հաշտեցումը՝ ժողովուրդների»,- իր միտքն է բացատրել Տեր-Մաթևոսյանը: Կիրակոսյանը համաձայն է, որ կարգավորումը հաշտեցում չէ, սակայն ընդգծել է, որ դա «առաջին քայլն է մեր հասարակությունների և մեր երկրների միջև ցանկացած խնդիրների լուծման ուղղությամբ»: «Առաջին հերթին այս անգամ, ի տարբերություն 2009 թվականի արձանագրությունների, Թուրքիան և Հայաստանը երրորդ կողմի (միջնորդի) ծառայությունների կարիքը չունեն։ Երկրորդ առանցքային տարբերությունը հատուկ բանագնացների նշանակումն է, որն իրականում արագացնում է գործընթացը և վերացնում խորհրդարանական վավերացման անհրաժեշտությունը: Հանգամանքների մյուս կարևոր փոփոխությունն էլ այն է, որ Ադրբեջանը շատ ավելի է վստահ իր ուժերին և շատ ավելի քիչ է դեմ հարաբերությունների կարգավորմանը»,- թվարկել է Կիրակոսյանը։

Ստամբուլի Իբն Խալդուն համալսարանի քաղաքական գիտությունների պրոֆեսոր Թալհա Քոսեն էլ կարծում է, որ կարգավորման նոր հայտը «խիստ խոստումնալից է»: «Երկու կողմից էլ կան անկեղծ և դրական ազդակներ։ Կարծիք կա, որ սա երկու երկրների համար շահեկան վիճակ է լինելու»,ասել է Քոսեն, որը «Հայաստան և Թուրքիա. հարաբերությունների ակնարկ» 2019 թվականի զեկույցի համահեղինակն է՝ հրապարակված Հրանտ Դինքի անվան հիմնադրամի կողմից։ «Կողմերը կսկսեն դիվանագիտական կարգավորումից և (փոխադարձ) ճանաչումից, իսկ պատմական հաշտեցման հետ կապված մյուս հարցերը կմնան ապագային»,-կարծիք է հայտնել նա։ Ենի Շաֆաք հրատարակությունը նշել է, որ վերջերս հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի խթան է ստացել, քանի որ Թուրքիայի և Հայաստանի միջև երկարամյա դադարից հետո վերսկսվել են ավիաթռիչքները, սակայն ցամաքային սահմանը փակ է մնում 1993 թվականից։ Տեր Մաթևոսյանի խոսքով, թռիչքների վերսկսումը բավարար չէ, քանի որ «հարաբերությունների իրական շրջադարձը լինելու է ցամաքային սահմանի բացմամբ»։

«Դեռ շատ կարևոր խնդիրներ կան լուծելու, մասնավորապես, երկու երկրներում հասարակական ընկալման գործոնը»,- հավելել է հայ թուրքագետը։ Կիրակոսյանն իր հերթին մատնանշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցյալ տարի վերընտրվելուց հետո ունի «նոր մանդատ»։ «Առաջինը և ամենակարևորն այն է, որ տնտեսությունն ու առևտուրն այժմ ճանաչվում են որպես իրական խթաններ (կարգավորման ուղղությամբ): Նախկինում այդպես չէր։ Թուրքիայի համար նման կարգավորումը նաև Արաբական Միացյալ Էմիրությունների, Իսրայելի և Եգիպտոսի հետ հարաբերությունները վերականգնելու ավելի լայն ռազմավարության մի մասն է կազմում: Դա դրական զարգացում է»,-ամփոփել է նա։ Նշենք նաև, որ, ինչպես ավելի վաղ հաղորդել էր EADaily-ն, Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժերը համոզմունք են հայտնել, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը «իրականում հանգեցնելու է հայերի թուրքացմանը, և այն պետք է դադարեցվի»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր