Ոմանք անհանգիստ են, ոմանք էլ ՝ ուրախ

Սահմանագոտու բնակիչներին անհանգստություն է պատճառում, որ սահմանի այդ հատվածում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածում կարող են տեղադրվել ադրբեջանական հենակետեր, եւ իրենք Տավուշի մարզկենտրոն Իջեւան, կամ՝ Երեւան հասնելու համար ստիպված կլինեն երթեւեկել դրանց կողքով։
Սակայն սահմանագոտու որոշ բնակիչներ էլ ուրախացել են, որ սահմանագծման եւ սահմանազատման հետեւանքով նոր ավտոճանապարհ է կառուցվելու, իրենք պարապ չեն մնա, որպես բանվոր կաշխատեն դրա շինարարությունում։ 2006-2007թթ․ կառուցվեց Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսանքարով անցնող ավտոճանապարհը, որը արդյունավետ չի գործում, մեծ բեռնատարները, ֆուռերը չեն կարողանում անցնել դրա բարձրադիր, նեղ ոլորաններով։
Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան էջից