Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում, հնչել են կրակոցներ, կան տուժածներ          Կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ ստացողներին կոչ ենք անում վճարման եղանակի փոփոխության դիմում ներկայացնել մինչև 2026 թ․ մարտի 5-ը       Արարատի մարզում բախվել են «ՎԱԶ 21099»-ը և «Nissan Murano»-ն    

20 հուլ 2022 12:32

«Ոսկեպարում ռուս զինվորականների համար զորանոցի կառուցումը թափ է առել». Ոսկան Սարգսյան

  Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը․ «Ոսկեպարում ռուս զինվորականների համար զորանոցի կառուցումը թափ է առել. 2021 թվականի օգոստոսի սկզբից Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ Ոսկեպար գյուղում են գտնվում ռուս զինվորականներ։ Նրանք չէին հայտնում իրենց գտնվելու նպատակը, Ոսկեպարի բնակիչները կարծում էին, թե ռուս զինվորականները սահմանագոտում ուղեկալ են հիմնելու:

Անցած գրեթե մեկ տարում ռուս զինվորականները զբաղված էին Ոսկեպարում իրենց կեցավայրի՝ գյուղի չբնակեցված առանձնատներից մեկի բարեկարգմամբ։ Ներկայումս Ոսկեպարում, Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի եզրին, նախկինում ադրբեջանաբնակ Աշաղի Ասքիպարա (Ներքին Ոսկեպար) գյուղի միջնակարգ դպրոցի քանդված շենքի դիմաց գտնվող հարթեցված տարածքում թափ է առել ռուս զինվորականների համար զորանոցի շինարարությունը։ Այդտեղ կենտրոնացած է մեծ քանակի շինանյութ։ Դատելով ամեն ինչից՝ այդտեղ կառուցելու են մոդուլներից հավաքվող կացարաններ։ Նման մի կացարան-զորանոց էլ Տավուշի մարզում կառուցվում է Բերդ խոշոր համայնքի սահմանամերձ Այգեպար գյուղից դուրս՝ ԽՍՀՄ ժամանակ գործած փոքր օդանավակայանի տարածքում»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր