Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

16 փետ 2022 13:34

Պատերազմը Ուկրաինայում պետք է միայն ԱՄՆ-ին ու Բրիտանիային.Կիևն արդեն քիչ-քիչ դա հասկանում է.Թուրք վերլուծաբան.

Թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի վերլուծաբան Մեհմեթ Ալի Գյուլլերն ուշագրավ հոդված է հրապարակել ռուս-ուկրաինական լարվածության և հնարավոր պատերազմի մասին:

Ըստ նրա՝ չնայած Արևմուտքից հնչող այն հայտարարություններին, թե Ռուսաստանն առաջիկայում պատրաստվում է ներխուժել Ուկրաինա, իրականությունը փոքր-ինչ այլ է: Գյուլլերի գնահատմամբ՝ ռուսական ներխուժման հավանականությունը չափազանց քիչ է:

«Այդ մասին են վկայում ՌԴ-ի հայտարարությունները, որոնք հերքում են նմանատիպ ծրագրերի առկայությունը: Ամբողջ հարցն այն է, որ Ուկրաինայի շուրջ իրավիճակի լարմամբ զբաղված են ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան: Նման կերպ նրանք ցանկանում են Եվրոպային ինտեգրել իրենց մարտավարության մեջ: Վառ ապացույցն այն է, որ երբ այդ երկու երկրները հայտարարում են ռուսական ահավասիկ վտանգի մասին, նրանք ոչ մի միջոց չեն էլ ձեռնարկում Ուկրաինային սպառնացող ենթադրյալ վտանգը չեղարկելու համար: Ուկրաինան պետք է դասեր քաղի այս իրավիճակից՝ հետևելով Բրիտանիայի ու ԱՄՆ-ի գործողություններին: Կիևն արդեն քիչ-քիչ դա հասկանում է: Նրանք արդեն հայտարարում են, որ չեն տեսնում իրենց սահմանների մոտ լարում, սակայն Վաշինգտոնում և Լոնդոնում պնդում են հակառակը»,- գրում է վերլուծաբանը:

Գյուլլերը նշում է, որ Ռուսաստանը չի ցանկանում հարձակվել Ուկրաինայի վրա, իր հերթին Եվրոպան էլ չի ուզում պատերազմ  ՌԴ-ի հետ:

«Ասեմ ավելին, ՆԱՏՕ-ի կեսն էլ դեմ է այդ ամենին և միայն Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ են հանդես գալիս պատերազմ սկսելու օգտին: Սակայն դրա համար իրենց անհրաժեշտ է  Եվրամիության և ՆԱՏՕ-ի  օգնությունը, այդ իսկ պատճառով նրանք բոլորին համոզում են, որ պատերազմը հասել է դռան շեմին»: 

Աղբյուր`    Cumhurriyet.com.tr

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր