Տեսանյութ.Ուկրաինան հարվածել է Ղրիմում ՌԴ ծովային նավթաբազային. հայտարարվել է արտակարգ իրավիճակ          Հոկտեմբերի 7-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հոկտեմբերի 7-ի համար    

12 փետ 2022 18:03

3-րդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգը սկսել է գիտակցել նաև Բայդենը, պետք է դեմն առնել ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի

Ուկրաինայում ԱՄՆ-ի և Ռուսաստանի ռազմական բախման և այն ընդհուպ Երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգը կարծես թե սկսել է գիտակցել նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Հրապարակման նախորդ մասում ներկայացրել էինք երկու հիմք, որոնք ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի դեպքում կարող են տեղիք տալ Ուկրաինայում ԱՄՆ-ի և ՌԴ-ի զինված ուժերի բախման:

Դրանցից մեկը ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի անդամ մի քանի այլ երկրների կողմից Ուկրաինայում ստեղծված «օդային կամրջով» (https://livenews.am/press/2022/156527/10/23/00/ ), ըստ Արևմուտքի, «ռուսական ագրեսիայի» դեպքում Կիև զենքի տեղափոխումն է, մյուսը` Լեհաստան ուղարկված ԱՄՆ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի զինվորականների կողմից ռուս- ուկրաինական պատերազմի դեպքում Ուկրաինա մտնելը և այնտեղից ԱՄՆ քաղաքացիների տարհանմանը մասնակցելը: Դրա հնարավորության մասին օրերս, «РИА Новости»-ի փոխանցմամբ, հայտնել էր Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին:

Ընդ որում, նշել էինք նաև, որ Ուկրաինայում ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի բախումը կարող է լինել նաև կողմերի կամքից անկախ, պատահական հանգամանքների, զուգադիպությունների, պատերազմական հախուռն իրավիճակում հնարավոր շփոթի հետևանքով:

Այսօր «РИА Новости»-ի հրապարակումից հայտնի դարձավ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը գիտակցելով պատերազմի ընթացքում Ուկրաինայում ԱՄՆ և ՌԴ զինված ուժերի միաժամանակյա գտնվելու դեպքում նրանց բախման վտանգը, հրաժարվել է այնտեղ ԱՄՆ քաղաքացիներին տարհանելու նպատակով ամերիկյան զորք ուղարկելու մտադրությունից:

Բայդենը հայտարարել է, որ զորք չի ուղարկի Ուկրաինա, այդ թվում՝ համաքաղաքացիներին տարհանելու համար՝ բացատրելով, որ եթե ամերիկացիներն ու ռուսները կրակեն միմյանց վրա, կսկսվի համաշխարհային պատերազմ։

«Նման (սցենար) չկա, դա համաշխարհային պատերազմ է, երբ ամերիկացիներն ու ռուսները սկսեն կրակել միմյանց վրա»,- պատասխանել է ԱՄՆ նախագահը NBC-ին տված հարցազրույցում` պատասխանելով ​​հարցին, թե ինչ սցենար կարող է նրան դրդել զորքեր ուղարկել Ուկրաինա` այնտեղից ամերիկացիներին տարհանելու համար։

Նա վստահություն է հայտնել, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «բավականաչափ խելացի» է՝ խուսափելու այնպիսի գործողություններից, որոնք կվնասեն ամերիկացիներին, եթե Ուկրաինայի շուրջ իրավիճակը կտրուկ սրվի։ Բայդենը միաժամանակ կոչ է արել ամերիկացիներին անհապաղ լքել Ուկրաինան՝ զգուշացնելով, որ այնտեղ իրավիճակը կարող է արագորեն ընդունել «խելահեղ շրջադարձ»։ Ավելի վաղ Պետդեպարտամենտն էր նմանատիպ հանձնարարական  տվել Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին։

Նշենք, որ մեկ շաբաթ առաջ ԱՄՆ արդեն 8-րդ ինքնաթիռն էր Միացյալ Նահանգներից թռել Ուկրաինա՝ այնտեղ հասցնելով 86 տոննա զենքեր ու զինամթերք: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը։ Նա նշել է նաև. «2022 թվականի հունվարի 22-ից ԱՄՆ-ից մեր գործընկերներն արդեն ավելի քան 650 տոննա պաշտպանական տեխնիկա են ուղարկել Ուկրաինա»։

Թեև ՆԱՏՕ-ն Ուկրաինային ուղղակի ռազմական աջակցություն չի ցուցաբերում, սակայն դաշինքի անդամ որոշ երկրներ, օրինակ, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Կանադան, Լեհաստանը, Թուրքիան ռազմական օգնություն են ցուցաբերում Կիևին։

Ուկրաինան ռազմական հավելյալ օգնության առաջին փաթեթը ստացել է հունվարի 22-ին։ Փետրվարի սկզբին ԱՄՆ-ը Կիև է առաքել 85 տոննա ականանետային զինամթերք։ Փետրվարի 4-ին Ուկրաինայում վայրէջք է կատարել Կանադայի «C-177 Globemaster» ռազմատրանսպորտային ինքնաթիռը` բերելով զենքի հերթական խմբաքանակը, իսկ մեկ օր անց Լեհաստանը հայտարարել է, որ պատրաստում է Ուկրաինային ռազմատեխնիկական օգնության երկրորդ փաթեթը։

Վերջին շրջանում Արևմուտքի կողմից Ուկրաինայի ինտենսիվ զինումը կարող է խթան հանդիսանալ Դոնբասի խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու Կիևի փորձի, ինչը, կասկածից գրեթե դուրս է, կհանգեցնի ռուս- ուկրաինական լայնածավալ պատերազմի:
Արթուր Հովհաննիսյան

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր