Եկեղեցու կանոնակարգային հարցերը և բարենորոգումը վերպահված չեն ինքնահռչակ խորհրդի, այլ՝ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Նվիրապետությանը՝ իր բարձրագույն կառույցներով          Արտակարգ դեպք՝ Երևանում, երթևեկելու ընթացքում կոտրվել է ավտոբուսի մեջտեղի պատուհանի ապակին       Քարակերտում գայլերը hոշոտել են գյուղացուն պատկանող մոտ 60 գլուխ ոչխար    

17 փետ 2022 16:58

Եթե Արևմուտքը,ամերիկացիները տակնուվրա չանեն Բելառուսը, շարունակեն գրոհել , ես կլինեմ հավերժ նախագահ

Բելառուսի առաջնորդ Ալեքսանդր Լուկաշենկոն կարող է դառնալ «հավերժ նախագահ»։
Այս մասին նա ասել է Օսիպովիչի հրաձգարանում «Միութենական վճռականություն-2022» ռուս-բելառուսական զորավարժություններին այցի ժամանակ, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։
Լրագրողների հետ զրույցում Լուկաշենկոն նշել է պայմաններ, որոնց դեպքում պատրաստ է թողնել իշխանությունը. «Եթե հավաքական Արևմուտքը, առաջին հերթին ամերիկացիները, նշանառությունից հանեն Բելառուսը և բոլոր միջոցներով այստեղ տակնուվրա չանեն, ինչպես եղավ 2020 թ., ամեն ինչ կլինի օրինական (իշխանության փոխանցումը), կոկիկ և կլինի ավելի շուտ, քան դուք եք ուզում, կամ նրանք են ուզում»։ «Սակայն եթե Արևմուտքը շարունակի գրոհել Բելառուսը, ես կլինեմ հավերժ նախագահ»,- ամփոփել է Լուկաշենկոն։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր